Հարցազրույցներ 09:26 11/10/2013

Ա.Մկրտչյան. Իդեալական գործող առողջապահության համակարգ գոյություն չունի… բայց դա չի նշանակում, որ պետք է համակերպվել դրա հետ

Հեղինակ` Լիա Խոջոյան

Առողջապահության համակարգի բացերի և թերությունների, համակարգի վերաբերյալ հասարակության վստահության վերականգնման մասին Panorama.am-ը զրուցեց Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանի հետ:

-Պարոն Մկրտչյան,ինչպիսին է, ըստ Ձեզ, առողջապահության համակարգն այսօր, ի՞նչ թերություններ ու բացեր ունի:

-Համակարգն ինքնին այսօր բավականին մեծ է և ծանր` ճկունության առումով: Իսկ ծանրացել է այն դեռևս խորհրդային տարիներին` բազմազան ու բազմապիսի մեծ և փոքր հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ և այլն, որոնք վկայում են, որ առողջապահության համակարգը ոչ ռացիոնալ է: Իսկ այդ ավելորդ հզորությունը շատ ծանր է նստում թե պետության, թե բնակչության վրա, որովհետև պահպանման լուրջ ծախսեր է պահանջում, մինչդեռ դրանք ծանրաբեռնված չեն աշխատում:

Երկրորդը, որ կցանկանայի նշել` իրար հաջորդող կառավարություններն ու նախարարները ամեն մեկը իր հերթին ինչ-որ հատվածային բարեփոխումների խնդիր է լուծում, բայց կառավարությունից մյուս կառավարությանը, դժբախտաբար, ժառանգականության խնդիրն է բացակայում և պատճառներից մեկը նա է, որ չունենք առողջապահության զարգացման հեռանկարային որևիցե փաստաթուղթ, որ գոնե իրար հաջորդող նախարարները անեին այդ հայեցակարգից բխող այս կամ այն հատվածը: Նմանատիպ փաստաթուղթ 90-ականների կեսերին ճիշտ է ընդունվել էր և շատ բան դրանով արվեց, բայց այն ժամանակի մեջ վերանայման ու արդիականացման խնդիր ուներ ու ոչ ոք դրան չանդրադարձավ: Այդ թվում և ես:

Հաջորդ խնդիրը ես կնշեի մարդու իրավունքների խնդիրը` առողջ հասարակություն ունենալու առումով: Առողջապահության համակարգը ժառանգել ենք խորհրդային տարիներից, իսկ դա ռուսական առողջապահության համակարգն էր, որն իրենից ենթադրում էր զինվորական առողջապահություն: Այսինքն` հիվանդանոցներ շատ ունենալ, իսկ քանի որ Հայաստանը համարվում էր թիկունքային երկիր, ապաև գլոբալ պատերազմների ժամանակ պետք է վիրավորներին տեղափոխեին դեպի թիկունքային հոսպիտալներ: Դրա համար Հայաստանում անընդհատ հիվանդանոցներ են կառուցվել, մինչդեռ մեր երկրին անհրաժեշտ են փոքրիկ, կոկիկ, մոբիլ հիվանդանոցներ, որոնք 200 մահճակալը չպետք է գերազանցեն: Իսկ մեզ մոտ գիգանտներ են կառուցվել, նաև մարզերում և հիմա թե’ պետությունը, թե’ քաղաքացիները ընկել են կրակը:

Մենք նաև մենթալիտետի փոփոխման խնդիր ունենք. տեսեք, քաղաքացին իր առողջության մասին չի մտածում, տարածված է այն մտածելակերպը, որ հենց հիվանդանամ` ոչինչ, կգնամ հիվանդանոց կբուժվեմ ու ոչ ոք այսօր չի մտածում առողջ ապրելակերպ վարելու մասին: Դա զուտ խոսքերի ու կոչերի հարթության մեջ է, թեև առողջ ապրելակերպ վարել հորդորող կառույցը պետք է լիներ առողջապահության նախարարությունը: Բայց այսօր մենք ինչ խոսում ենք այդ համակարգի մասին միայն վերաբերում է հիվանդանոց կառուցելուն, սարքավորումներով հագեցնելուն, վերանորոգելուն և այլն: Դա առողջապահություն չի, առողջապահությունը ամեն մի անհատի առողջություն պահպանելն է, առողջ հասարակություն ունենալն է, որի ջատագովներից ես եմ ու իմ բազմաթիվ գործընկերները, սակայն ձայն բարբարո հանապատի` այդ խնդիրները մնում են չլուծված: Մինչդեռ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է, որպեսզի առողջապահությունը դեմքով շուռ գա հանրային առողջության պահպանման խնդիրների լուծմանը:

-Գալիս ենք Ձեր մատնանշած խնդրին, որ չունենք հայեցակարգ, որով նաև այս հարցը կկարգավորվեր:

-Անշուշտ: Հաջորդ խնդիրը` ամբողջ աշխարհում առողջապահության համակարգի ֆինանսավորման խնդիրները դրված են ֆինանսավորման բազմաձևության վրա` աղբյուրները պետք է բազմազան լինեն: Այսօր գործում է երկուսը` բյուջեն ու քաղաքացու վճարները, ինչպես նաև ներմուծել են համավճարի գաղափարը: Վերջինս արտերկրում նպատակ ունի քաղաքացուն զսպել ապահովագրական համակարգի ներքո ավելորդ բժշկական ծառայություններ սպառելուց` բժշկի հաճախելուց միևնույն է առկա է սիմվոլիկ վճար: Իսկ Հայաստանում համավճարը ներմուծեցին նպատակ ունենալով լեգալացնել ստվերային միջոցները` հայտարարեցին, որ 50 տոկոսը վճարում է պետությունը, 50 տոկոսը քաղաքացին: Բայց համավճարը ներդրվեց ոչ ճիշտ մշակված և առանց միջազգային փորձը հաշվի առնելու. անունը կնքեցին համավճար, բայց համավճարը, ինչպես արդեն նշեցի, լրիվ այլ գաղափար է իր մեջ կրում:

Եվ վերջինը` առանց համապատասխան օրենքի ներդրվեց ապահովագրությունը, մինչդեռ առաջին հերթին անհրաժեշտ է բժշկական ապահովագրության մասին օրենք ընդունել ու դրանից հետո միայն մտածել ապահովագրության ներդրման մասին: Ի դեպ ես հիշացնեմ, որ ապահովագրության մասին խոսակցություններ կային դեռևս 1991թ-ից:
Ցավալին նա է, որ ֆինանսավորման անհրաժեշտության մասին խոսում են բոլոր, բայց հարց չեն բարձրացնում` իսկ համայնքները ե՞րբ են միանալու այդ գործընթացին, ինչքա՞ն է հանրապետական բյուջեն իր վրա վերցնելու այդ հարցը: Ի վերջո, ե՞րբ է կարևոր դառնալու առողջապահությունը ևս համայնքային բյուջեների համար:

-Իսկ ո՞ւր մնաց վստահությունը համակարգի նկատմամբ:

-Իմ վերջին դիտարկումը հենց դա է` հանրությունը կորցրել է վստահությունը առողջապահության համակարգի նկատմամբ և այդ վստահության վերականգնման համար շատ լուրջ աշխատանք է պետք: Թվարկածս բոլոր խնդիրների հիմքում ընկած է գոյություն ունեցող բոլոր օրենքների «ռևիզիյան» և որ ամենակարևորն է` վերջապես առողջապահության մասին օրենք ունենալ:

- Դուք կարևորեցիք վստահության վերականգնումը, բայց ինչպե՞ս է դա հնարավոր անել, եթե նույն բժշկի մոտ գնալիս քաղաքացին կարող է իրարից կտրուկ տարբերվող ընդունելության արժանանալ, եթե մի դեպքում սեփական գրպանից է վճարելու, իսկ մյուսում համավճարով, սոցփաթեթով և այլն: Այլ կերպ ասած` անձը չի փոխվում, բայց փոխվում է բժշկի մոտիվացիան:

-Շատ ցավոտ, բայց դիպուկ նկատառում, որի լուծումը մտածելակերպի փոփոխության մեջ է նաև: Վստահությունը վերականգնելու համար մենք պետք է թվարկածս բոլոր քայլերը իրականացնենք` ֆինանսավորումը ծախսվի ռացիոնալ, բուժաշխատողները պետք է վախենան, որ կարող են հենց վաղը աշխատանք կորցնել և առհասարակ մրցունակության խնդիրը պետք է առաջնային լինի, նաև պետք է ճիշտ լուծվի պետպատվեր իրականացնող բուժհիմնարկների ընտրության խնդիրը` մրցույթ անցկացվի, և այլն: Նշված դեպքերից խուսափելու համար էլ անհրաժեշտ է եռամսյակը մեկ մոնիթորինգ իրականացնել, իսկ արձանագրված թերությունների դեպքում բուժաշխատողի հետ պայմանագիրը անմիջապես լուծարել: Համոզված եմ, երկու տարում մենք կունենանք և ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործում, և բարելավված համակարգ: Եթե սա չլուծվի, ապա բուժաշխատողը կշարունակի նայել հիվանդի գրպանին, բայց ի դեպ, ես նորից վերադառնում եմ իմ մտքին հիվանդանոցների բազմազանության վերաբերյալ` միայն Երևանում լրիվ բավարար է 4 բազմապրոֆիլ հիվանդանոց և 3 ծննդատուն ունենալը:

-Պարոն Մկրտչյան, վերջին տարիներին համակարգում առնվազն երկու լուրջ բարեփոխում իրականացվեց` ներդրվեց ծննդօգնության անվճար սերտիֆիկատը և մինչև 7 տարեկան երեխաների բուժումը հայտարարվեց բոլորովին անվճար: Թե մեկի, թե մյուսի պարագայում բազմաթիվ քննադատություններ են հնչում և ամենագլխավորը դրանցից այն է, որ կոռուպցիոն ռիսկերը ոչ թե նվազել են, այլ մի բան էլ ավելացել են….

-Ի՞նչ արվեց: Ներդրվեց ծննդօգնության սրտիֆիկատ, որը ՌԴ-ում էր ներդրվել: Վատն այն է, որ մենք ոչ թե փորձ ենք ուսումնասիրում և փորձում ենք այն ադապտացնել մեր պայմաններին, այլ անմիջապես կապկում ենք, որը մեր սոցիալական և այլ պայմաններում ուղղակի չի գործում: Եվ մենք կապկեցինք 2006թ-ին Ռուսաստանում ներդրված «родовой сертификат»-ը: Բայց ի՞նչ էր այն ՌԴ-ում:

Ռուսաստանում ապահովագրական համակարգ է գործում և դրա սահմաններում մտածեցին, որ ծննդօգնության ֆինանսավորումը ավելացնելով կարող են ազդել նաև ծնելիության ցուցանիշի վրա: Իսկ մեզ մոտ դա ներդրվեց 2008-ին, մեկ տարի անց ընդլայնվեց, բայց աղավաղված, թեև ասեմ, որ սկզբից կոռուպցիոն դրսևորումներն ու ստվերը իսկապես նվազեց: Բայց եթե ռացիոնալ համակարգ չունենք, ապա դրան ուղղված ֆինանսական միջոցները այսպես թե այնպես չեն բավարարելու, որովհետև դրան ուղղված միջոցները, եթե բաշխում ենք 10-11 ծննդատներին, ապա այդ միջոցները ջրի նման հոսում են ավազի մեջ, իսկ վերևում արդյունք չկա:
Ի վերջո` ո՞վ է ասել, որ ծննդօգնությունը պետք է անվճար լինի: Անթիվ մարդիկ կան, որ պատրաստ են դրա համար վճարել, ինչո՞ւ եք բլեֆ անում: Ես համաձայն եմ, որ սոցիալապես անապահով խավի համար պետությունն ամբողջությամբ վճարի, բայց մնացածը թող համավճարով լինի` 50 տոկոս պետություն + 50 տոկոս քաղաքացի:

Օպոնենտները պնդում են նաև, որ սերտիֆիկատ ներդնելով խթանում են ծնելիության աճին, առաջին տարում, իսկապես, 3 հազար ավելի ծնունդ գրանցեցինք, սակայն այսօրվա դրությամբ այդ թիվը նվազել է, ինչն ունի իր բացատրությունները, որոնք ընդհանրապես կապ չունեն սերտիֆիկատի հետ:

Կարևոր է հասկանանք` երկրագնդի երեսին իդեալական գործող առողջապահության համակարգ գոյություն չունի…. Բայց դա չի նշանակում, որ պետք է համակերպվել դրա հետ և ոչինչ չանել:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:16
Թուրքիան ու Իրանը կորոշեն թե մեր տարածքների վրա իրենց ազդեցության գոտիները, բա հայերն ու՞ր են․ Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.  «Ամեն առիթի խաղաղության համար կենաց ասող, բայց դրա համար ոչինչ չանող՝...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արայիկ Հարությունյան, մի Ամանօրյա գրառումով երջանկացրու մեզ ու ասա, թե որտեղի՞ց եք հայտնաբերել գողոնը. Հայկ Դեմոյան
Ցեղասպանության թոնգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրում է. «Յամաաաան Գողացված գրքերն են հաստատ գտել, ամաչելով ու...
Աղբյուր` Panorama.am
17:58
Երկրաշարժ՝ Ջերմուկ քաղաքի մերձակայքում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ Երկրաշարժ է գրանցվել Ջերմուկ քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք։ «Սույն թվականի հունվարի 06-ին`...
Աղբյուր` Panorama.am
17:45
Վանաձորի կենտրոնական փողոցում հնչել են կրшկոցներ
Հուվարի 6-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
17:23
Չենք կարող ծառայել համընդհանուր բարիքին՝ տրվելով փառասիրությանն ու իշխանատենչությանը.Գարեգին Երկրորդ
Մայր Աթոռից հայտնում են, որ Հայրապետական Սուրբ Պատարագ է մատուցվել Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով «Հունվարի 6-ին...
Աղբյուր` Panorama.am
17:01
Զելենսկի. Ուկրաինայի անվտանգության երաշխավորման նպատակով ստորագրված Բուդապեշտի հուշագրի հեղինակները պետք է բանտարկվեն
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեք ժամ տևողությամբ հարցազրույց է տվել ամերիկացի ամենացիտվող բլոգերներից մեկին՝ Լեքս Ֆրիդմանին, որի...
Աղբյուր` Panorama.am
16:23
Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի գործերով շինծու դատավարությունը Բաքվում կսկսվի հունվարի 17-ին
Օկուպացված Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործերով դատավարությունը կսկսվի...
Աղբյուր` Panorama.am
16:03
Իրանն ու Թուրքիան կբանակցեն «Զանգեզուրի միջանցքի» շուրջ
Իրանական պատվիրակությունը շուտով կայցելի Թուրքիա այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ բանակցությունների համար։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:40
Վրաստանում զինված անհայտ անձինք ռուսաստանցու են վիրավորել և առևանգել
Վրաստանի ՆԳՆ-ն (ՆԳՆ) հետաքննում է բարձրլեռնային Մեստիայում՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանում Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկների վրա զինված...
Աղբյուր` Panorama.am
15:17
Ծառայողական բնակարան կտրամադրվի առնվազն 60 կմ հեռավորությամբ բնակարան կամ հաշվառում չունեցող ՀՀ ՊՆ զինծառայողներին
ՀՀ ՊՆ-ն իրավական ակտերի e-draft.am կայքում շրջանառում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում...
Աղբյուր` Panorama.am
14:58
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան բազմաթիվ վիրավորներ
Այսօր՝ հունվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 13:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:47
Փաշինյանի ճաշ եփելու զուռնի ձենը հետո է գալու. Ոսկան Սարգսյան
«Կառավարական ամառանոցները սպասարկելու համար պետական բյուջեից  ինչո՞ւ են հսկայական փողեր ծախսում, խոհարար, մատուցող և այլ ...
Աղբյուր` Panorama.am
14:36
Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է
Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է հունվարի 6-ին, ժամը՝ 13։24-ին։ Այրվել...
Աղբյուր` Panorama.am
14:32
Ալիև. Ինքնաթիռի կործանման հետևանքով ադրբեջանցիների զոհվելու պատասխանատվությունը կրում են ՌԴ ներկայացուցիչները
«Կարող եմ վստահաբար ասել, որ Բաքու-Գրոզնի ինքնաթիռի կործանման հետևանքով ադրբեջանցիների զոհվելու պատասխանատվությունը կրում են ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
14:14
Երևանում հրդեհի հետևանքով մահացած կինը դհոլ նվագելու ռեկորդակիր էր
Այսօր Երևանի Արարատյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացածները  մայր ու դուստր են, մայրը Անուշ Բաղդասարյանն է, իսկ...
Աղբյուր` Panorama.am
13:52
ԼՂ-ից տեղահանվածներն այս տարի ևս տոնը նշում են իրենց տնից հեռու. Ֆրանսիայի դեսպան
Շնորհավոր Սուրբ Ծնունդ՝ հատուկ մտքով Լեռնային Ղարաբաղից եկած փախստականների համար, ովքեր այս տարի ևս մեկ անգամ նշում են այս տոնը տնից հեռու։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:37
Ջերմուկում և Չիվա-Ելփին ավտոճանապարհին մառախուղ է
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: . Վարդենյաց լեռնանցքը...
Աղբյուր` Panorama.am
13:24
ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի մեղադրանքները
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր հունվարի 5-ին՝ ժամը 22։00-22։10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել...
Աղբյուր` Panorama.am
13:06
Գերմանիայում տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է վեցի
Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում ամանորյա տոնավաճառում դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
12:58
Օդի ջերմաստիճանը հունվարի 7-8-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով
Երևանում  հունվարի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 7-ի գիշերը և առավոտյան ժամերին ճանապարհներին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
12:44
Կաթողիկոս. Տարագիր չդառնանք մեր երկրից, ապրենք ու արարենք մեր հարազատ բնօրրանում
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը մեր տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով. «Յանուն...
Աղբյուր` Panorama.am
12:24
Երևանցիների 79%-ը ձուկ օգտագործում է ամսվա մեջ 1-2 անգամ. Սննդագետ
«Այս սուրբ օրով, շնորհավորում եմ բոլորիդ Սուրբ Ծննդի կապակցությամբ։ Քանի դեռ բոլորիդ սեղաններին ձուկ կա, խնդրում եմ ակտիվորեն պատասխանել,...
Աղբյուր` Panorama.am
11:38
Ամենավատ վարքով զբոսաշրջիկները
Հետքովիդյան ժամանակաշրջանում ավելի շատ մարդիկ են ճանապարհորդում, քան երբևէ։ Զբոսաշրջիկների ռեկորդային թիվը նաև նշանակում է, որ 2024 թվականին...
Աղբյուր` Panorama.am
10:55
Հրդեհի ահազանգ. Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 6-ին, ժամը 00:43-ինահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի տներից մեկում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:33
Գերմանիայի ԱԳ նախարարը ուլտիմատում է ներկայացրել Սիրիայի իշխանություններին
Գերմանիայի ԱԳ  նախարար Անալենա Բաերբոքը Սիրիա կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ այդ երկրին Գերմանիայի  օգնությունը կախված...
Աղբյուր` Panorama.am
10:19
Սիրիական ԶԼՄ-ները լուսանկարներում լղոզել են Գերմանիայի ԱԳ կին նախարարի մարմինն ու դեմքը
Սիրիական իշխանական ԶԼՄ-ները Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳ նախարարների այցը Սիրիա լուսաբանելիս տեքստերին կցված լուսանկարներում «լղոզել»...
Աղբյուր` Panorama.am
10:03
Այսօր երեկոյան տեղի կունենա «Հայոց Սուրբ Ծնունդ» հոգևոր-դասական համերգ
Հունվարի 6-ին` ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի...
Աղբյուր` Panorama.am
09:55
Պապիկյանի կինն ամանորյա նոր ֆոտոշարք է հրապարակել
Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն  Պապիկյանի կինը՝ Արմինե Մուրադյանը սոցցանցի իր էջում ամանորյա ընտանեկան ֆոտոշարք է...
Աղբյուր` Panorama.am
09:26
Բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Ծննդյան տոնական Ս. Պատարագ
Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը  Հիսուսի  Սուրբ Ծննդյան և...
Աղբյուր` Panorama.am
09:04
Ողբերգական դեպք Երևանում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 6-ին, ժամը 06:21-ին  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արարատյան փողոցի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}