Հուսանք, որ բուլղարացիներին չի օգնի անգամ իրենց և «Աստոն Վիլայի» նախկին ավագի բարեմաղթանքները
Շատ քիչ ժամանակ է մնացել աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Բուլղարիա հանդիպման մեկնարկին: Սոֆիայում կրած պարտությունը մեր տղաներն ու մեր ընտրանու երկրպագուները լավ են հիշում, սակայն սեփական հարկի տակ նրանք պատրաստ են հասնել ռևանշի: Հայաստանի հավաքականի հաղթանակին սպասում ենք բոլորս, որպեսզի Երևանի 2795 ամյակի տոնակատարությունն էլ ավելի տոնական դարձնենք:
Բուլղարիայի ազգային հավաքականի և «Աստոն Վիլայի» նախկին ավագ Ստիլյան Պետրովը հաջողություն է մաղթել բուլղարացիներին, սակայն հուսանք, որ ոչ նրա բարեմաղթանքները, ոչ էլ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մասիս Ոսկանյանի բացակայությունը չեն անդրադառնա մեր տղաների խաղի վրա:
Այսօր բոլորս սպասում ենք հաղթանակի, այսօր բոլորս լի ենք մարտական տրամադրվածությամբ և հավատում ենք, որ կկարողանանք «Հանրապետական» մարզադաշտում պարտության մատնել սադրիչ բուլղարացիներին, ովքեր իրենց հարկի տակ աչքի ընկան ոչ ֆուտբոլային պահվածքով:
Ժամանակն է ապացուցելու, որ կարելի է հաղթել նաև արդար պայքարում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում