Արդյո՞ք Իրանը Ադրբեջանի քաղաքացիների համար կվերականգնի վիզային ռեժիմը. Գիլանի նահանգապետի պատասխանը
«Ադրբեջանը չի համաձայնվում սահմանային շրջանում փոքր շուկաներ հիմնելու Իրանի առաջարկին»,-այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է Իրանի Գիլան նահանգի նահանգապետ Քեյհան Հաշեմ Նիան:
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան, անդրադառնալով Ադրբեջանի կողմից 2012թ. դեկտեմբերին հեշտացրած կարգով երկու երկրների քաղաքացիների տեղաշարժի մասին համաձայնագրի չեղյալ հայտարարելու փաստին, նշել է. «Ներկայում մենք աշխատում ենք Ասթարայի բնակիչների՝ Ադրբեջանի Հանրապետություն մուտք գործելու հետ կապված խնդիրները լուծելու ուղղությամբ. Շուրջ 12 տարի առաջ երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ սահմանամերձ բնակավայրերում ապրող քաղաքացիները մինչև 45 կմ շառավիղով տարածքում կարող էին ազատորեն առանց վիզայի տեղաշարժվել, սակայն Ադրբեջանը նախորդ տարի չեղյալ հայտարարեց այդ որոշումը»:
Շարունակելով թեման՝ Գիլանի նահանգապետը հավելել է. «Արդեն երկար ժամանակ է, ինչ առաջարկում ենք Ադրբեջանի հետ սահմանային հատվածում փոքր շուկաներ հիմնել, սակայն այդ երկիրը մինչ այժմ համաձայնություն չի տալիս. Մենք նույնիսկ պատրաստ էինք ապահովել ճանապարհային հաղորդակցությունը, սակայն այդ հարցում Ադրբեջանը ևս անորոշ պատասխան է տվել»:
Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք Իրանը նպատակ ունի Ադրբեջանի այն քաղաքացիների համար, որոնք առանց վիզա մուտք կգործեն երկիր, փակել սահմանը, Գիլանի նահանգապետը պատասխանել է, որ այդ խնդրի շուրջ խոսակցությունը գաղտնի է:
Հիշեցնենք, որ Իրանը 2010թ. միակողմանիորեն Ադրբեջանի քաղաքացիների համար չեղյալ է համարել վիզային ռեժիմը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան