Բակո Սահակյանը Լիոնում ծաղկեպսակ է դրել Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր Լիոն քաղաքում ծաղկեպսակ է դրել Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: Այս մասին Panorama.am-ը տեղեկանում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Բակո Սահակյանը Դեսինի քաղաքում այցելել է Հայկական հիշողությունների ազգային կենտրոն:
Նախագահը կարևորել է Սփյուռքում նման կոթողների և հաստատությունների առկայությունը ինչպես մեր ժողովրդի պատմական հիշողությունների պահպանման, այնպես էլ միջազգային հանրությանը ճշմարտության ներկայացման տեսանկյունից:
Միջոցառումներին մասնակցել են ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը, Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում