Ռոդ Այլենդում կնշեն հայկական եկեղեցու 100-ամյակը
Ռոդ Այլենդում կնշեն հայկական եկեղեցու 100-ամյակը: Այս մասին գրում է «Providence Journal»-ը:
Ռոդ Այլենդ նահանագում գտնվող ամենահին հայկական առաքելական` Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցին, այս ամիս պատրաստվում է նշել 100-ամյակը, որը կսկսվի հոկտեմբերի 20-ին «Շուշի» պարային համույթի ներկայացմամբ:
Եկեղեցու քահանա Շնորհք Սուինն ասում է, որ խորհրդանշական է, որ «Շուշի»-ին հանդես կգա Ռոդ Այլենդում, քանի որ այդ նահանգն առաջինն էր ԱՄՆ-ում, որ ճանաչեց Ղարաբաղի անկախությունը:
Կանադահայ հովիվը նշել է, որ եկեղեցին ունի 450 հոգանոց խորհուրդ և մոտավորապես 4000 անդամ, այդ թվում ոչ միայն Հայաստանից, այլև Սիրիայից, Լիբանանից, Թուրքիայից, Եգիպտոսից, Կանադայից, Բաքվից, Ռուսաստանից և նույնիսկ «շիկահեր, կապուտաչյա» ամերիկացիներ:
Հիմնական միջոցառումը տեղի կունենա մյուս տարի հունիսի 14-15-ը, երբ ԱՄՆ արևելյան թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Խաժակ Պարսամյանը կայցելի եկեղեցի:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով