Էրեբունի փողոցը վերածվել է վարպետաց քաղաքի (Լուսանկարներ)
Էրեբունի թանգարան-արգելոցի հարակից հրապարակում և Էրեբունի փողոցի երկայնքով մեկնարկել են «Էրեբունի-Երևան 2795»-ի տոնական միջոցառումները։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչույթունից:
Մինչ երեկո Երևանի 12 վարչական շրջանների արվեստի ու երաժշտության դպրոցների սաների և մշակույթի տների համույթների կատարմամբ հնչել են ազգագրական, ինչպես նաև Երևանի մասին երգեր։
70 տաղավարներում տոնավաճառ է եղել. Երևանում գործող արվեստի քոլեջների, դպրոցների, ինչպես նաև արհեստագործական ուսումնական հաստատությունների սաների ձեռագործ աշխատանքներն են ցուցադրվել:
«Պատանի ստեղծագործողները, ասում են, ուրախությամբ են ընդունել տոնակատարությանը մասնակցելու առաջարկը, քանի որ, նրանց խոսքով, իրենք այդպիսով մեկտեղում են տոնին մասնակցելու և իրենց ստեղծագործությունները ցուցադրելու հանրավորությունները։ Ավագ սերնդի ներկայացուցիչ մասնակիցները, հիշելով առաջին Էրեբունի Երևան տոնակատարությունները նշել են, որ այսօր իրենք մասնակցում են մի նորօրյա տոնի, որ, վերափոխվելով հանդերձ, պահպանել է տասնամյակների ոգին և գնալով ավելի սիրված ու մասսայական է դառնում։
Տաղավարներից մեկում մանկական ներկայացում էր՝ ծաղրածուների մասնակցությամբ։ Ներկաներին զվարճացնում էր նաև լարախաղացների խումբը։ Տոնավաճառում առանձին էր գրքի տաղավարը. այստեղ ներկայացված էին վերջին տարիներին հրատարակված մանկական գրականությունը, ինչպես նաև հայ ու արտասահմանյան գրականության երկեր»,- ասված է հաղորդագրության մեջ:
Տոնավաճառին մասնակցել են նաև մայրաքաղաքի պանդոկները, խոհարարական ուսուցման կենտրոնները, ովքեր ազգային կերակուրների ու աղանդերի համտեսի էին հրավիրում տոնին ներկաներին։
«Էրեբունի-Երևան 2795»-ի նախատոնն ամփոփելու է «Երևանում տոն է» խորագրով համերգը։
Լուսանկարները` այստեղ:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով