Արարատի նորանշանակ մարզպետը հումորի «նուրբ» զգացում ունի
«Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը, ինչպես մեր պաշտոնյաների բացարձակ մեծամասնությունը, շատ ազնիվ է և ունի հումորի բացառիկ զգացում: Դա պարզվել է երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցի երկու հարցերին նրա տված կարճ պատասխաններից»:
«Մարզպետ նշանակվելը ինչպե՞ս կազդի ձեր բիզնեսի վրա»,- երեկ կառավարության նիստից հետո հարցրել է թերթի թղթակիցը (Արամայիս Գրիգորյանը «Ավարի» սեփականատերն է):
«Ես այժմ որևէ բիզնեսով չեմ զբաղվում: Բնականաբար անցնելով պետական աշխատանքի, զբաղվելու եմ պետական գործունեությամբ»,- շատ ազնվորեն ասել Է նորանշանակ մարզպետը, հավելելով, որ այլևս «Ավշարի» սեփականատերը չէ: Եվ ուրեմն ապրելու եք աշխատավարձո՞վ հարցրել է թղթակիցը: «Այո»,- նույնքան ազնվորեն պատասխանել է մարզպետը: Իսկ ի՞նչ է արել Արամայիս Գրիգորյանը, «Ավշարի» բաժնետոմսերը վաճառե՞լ է՝ հարցրել է թղթակիցը: «Այո, վաճառել եմ քեզ»,- հումոր Է արել նորանշանակ մարզպետը: