Ադրբեջանում ճշմարտություն լուսաբանողներին ձերբակալում են
«Index on Censorship» կազմակերպության պաշտոնական կայքը տպագրել է մի շարք լուսանկարներ, որում արտացոլվում է, թե ինչպես Ադրբեջանի իշխանությունները հետապնդում լրագրողներին, ակտիվիստներին և հասարակ քաղաքացիներին, ովքեր քննադատում են կառավարությանը:
Այս նկարները ցույց են տալիս, թե որքան հեռու կարող է գնալ Ադրբեջանի իշխող վարչակազմը` իր քննդատներին լռեցնելու հարցում:
Այս լուսանկարների մեծ մասը արվել են Բաքվում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ: Ալիևի վարչակազմը ձերբակալել է նրանց, ովքեր լուսաբանել են բողոքի ակցիաները` իրավապաշտպաններ, լրագրողներ, քաղաքական ակտիվիստներ:
Խիզախները կտտանքների, սպառնալիքների, շանտաժի, հարձակումների ու բանտարկության առաջ են կանգնում:
Ստորև ներկայացնում ենք լուսանկարները
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա