Ժ. Քոչարյան. «Թուրքիան կրկնակի հանցագործ է և ցեղասպան»
«Մեր հանձնախումբը գոյություն ունի արդեն 15 տարի: Հանձնախմբի մեջ են մտնում տարբեր ազգություննների ներկայացուցիչներ և մեր նպատակն է հասնել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմանն և դատապարտմանը»,- այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Հայոց Ցեղասպանության դատապարտման հետ կապված Գերմանիայում տարվող աշխատանքներին, ասաց ցեղասպանության ճանաչման աշխատանքային խմբի անդամ Ժիրայր Քոչարյանը:
Նա նշեց, որ իրենք Գերմանիայում համագործակցում են հունական և ասորական համայնքների հետ և ամեն տարի ապրիլի 24-ին Բեռլինում ցույցեր, երթեր և հիշատակման միջոցառումներ են կազմակերպում` նվիրված Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
«Մենք փորձում ենք համագործակցել գերմանացի քաղաքական գործիչների հետ, ինչպես նաև ասորիների և հույների հետ, քանի որ և՛ ասորիները և՛ հույները Թուրքիայում նույնպես ենթարկվել են ցեղասպանության»,- ասաց Ժիրայր Քոչարյանը:
Նա նշեց, որ Թուրքիան կրկնակի հանցագործ է և ցեղասպան:
Ժ. Քոչարյանը ասաց, որ Բունդեսթագը 2005թ Հայոց Ցեղասպանության վերաբերյալ որոշում է ընդունել, որի մեջ սակայն չկան «Ցեղասպանություն» և «Տարհանում» եզրույթները:
Ըստ նրա` այս որոշումը չի ճանաչում Հայոց Ցեղասպանությունը, փոխարենը փորձ է արվում հաշտեցնել հայերի և թուրքերին:
Անդրադառնալով Հայոց Ցողասպանության 100-ամյակին ընդառաջ իրենց հանձանխմբի կողմից Գերմանիայում տարվող աշխատանքներին` Քոչարյանը նշեց, որ իրենք այդ թեմայով բազմաթիվ գրքեր են հրապարկել, անցկացրել բողոքի երթեր և Բունդեսթագին ներկացրել են բազմաթիվ դիմումներ:
Նա նշեց, որ չնայած իրենց բազմաթիվ խնդրանքներին իրենց թույլ չեն տվել Բեռլինում ունենալ Հայոց Ցեղասպանությանը նվիրված հուշակոթող: Դրա փոխարեն իշխանությունները թույլ են տվել Բեռլինի գերեզմանատներից մեկում ունենալ հուշատախտակ:
Նա հավելեց, որ հայական լոբբինգը Գերմանիայում թույլ է և իրենք այդ առումով չեն կարող մրցել թուրքական լոբբինգի հետ և այդ պատճառով, փորձում են հավասարակշռել ուժերը` համագործակցելով Գերմանիայում բնակվող այլ ազգային փոքրամասնությունների հետ: