ԵԱՀԿ գործող նախագահը տեղյակ չէ ԺՀՄԻԳ-ի` Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ հրապարակած զեկույցից
ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարան շնորհավորել է Ադրբեջանի ժողովրդին ժողովրդավարական չափանիշներին համապատասխան նախագահական ընտրությունենր անցկացնելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայի ԱԳ նախարարության պաշտոնական կայքը:
«Հոկտեմբերի 9-ին ադրբեջանցիներն ընտրեցին իրենց նախագահին: Ես ողջունում եմ այն փաստը, որ Ադրբեջանում նախագահական ընտրությունները մոնիտորինգի էին ենթարկում հեղինակավոր միջազգային կազմակերպությունների մեծ թվով դիտորդների կողմից, այդ թվում`ԵԱՀԿ, Եվրոպայի խորհրդի, Եվրոպական միության, ԱՊՀ-ի և այլոց: Կարճաժամկետ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը ղեկավարում էր ԵԱՀԿ հատուկ համակրագող Մայքլ Վոասինը:
Ես գրառումներ եմ կատարել ԵԱՀԿ միջազգային դիտորդական առաքելության նախնական եզրակացություններից, ինչպես նաև հատուկ համակարգողի եզրակացություններից: Ես նաև հաշվի եմ առել Եվրոպայի խորհրդի և Եվրոպական խորհրդարանի դիտորդական պատվիրակությունների համատեղ հայտարարությունները: Այս հայտարարություններում միջազգային դիտորդները նշում են, որ Ադրբեջանում նախագահական ընտրությունները մի շարք ոլորտներում առաջխաղացում է գրանցել` ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու առումով համապատսախանում է ԵԱՀԿ և Եվրոպայի խորհրդի պարտավորություններին և միջազգային չափանիշներին: Այս առումով, ես շնորհավորում է Ադրբեջանի ժողովրդին. սա կարևոր քայլ է դեպի ժողովրդավարական զարգացում»,-նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ նախօրեին ԵԱՀԿ հատուկ համակարգող Մայքլ Վոսինը հայտարարել էր, որ թերություններ են նկատել ընտրությունների անցկացման, քվեարկության գործընթացում, և հույս հայտնել, որ Ադրբեջանի իշխանություններն իրական ջանքեր կգործադրեն այդ ոլորտները համապատասխանացնել ԵԱՀԿ-ի պահանջներին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա