ԱՄՆ Պետդեպ և միջազգային դիտորդներ. Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններն անարդար են ու կեղծիքներով լի
Միջազգային դիտորդական առաքելություն իրականացնող հայտնի պատվիրակությունը կոշտ քննադատության է ենթարկել Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունները, այն որակելով` անարդար, կեղծիքներով լի: Այս մասին տեղեկացնում է «The New York Times»-ը:
ԵԱՀԿ-ն նույնպես փաստագրել է լայնամասշտաբ անօրինականություն, այդ թվում քվեաթերթիկների լցոնումներ և կեղծ հաշվարկ:
«Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը հայտարարել է, որ Ադրբեջանում նախագահական ընտրությունները չեն համապատասխանել միջազգային ստանդարտներին:
Հարֆը նշել է, որ ընտրությունների ընթացքում քվեատուփերը լցոնվել են, իսկ ձայների հաշվարկը խախտումներով է ընթացել:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա