Հավելված` անդրոիդների համար. Կարելի է լուսանկարվել և վրան տեղադրել Երևանի այլընտրանքային` Ye լոգոն
Հայ ծրագրավորողները ստեղծել են հավելված անդրոիդ հեռախոսների համար, որով կարելի է լուսանկարվել, ապա վրան տեղադրել Ye նշանը, որը դիզայներները ներկայացրել էին որպես այս տարվա Էրեբունի-Երևան տոնակատարությունների տարբերանշան, ինչը քաղաքապետարանը չէր ընտրել:
Ինչպես տեղեկանում ենք Երևանի օրվա լոգոյի շորջ բարձրացած դժգոհություններից և քննարկումներից հետո բացված yenews.tumblr.com-ից, հավելվածը շատ պարզ է:
Նշանը փակցվում է լուսանկարին, չնայած դրան կան մի քանի ֆունկցիաներ, ինչպես օրինակ օբյեկտի չափերի ու թեքելու կառավարումն է: Այսինքն, կարող եք մեծացնել, փոքրացնել, այնպես, որ տեղադրեք նշանը և այն հայտնվի օրինակ մեկի գլխին որպես թագ: Այս տարբերակում բացիYE-ից, որի հեղինակը դիզայներ Արարատ Մկրտչյանն է, կա նաև Առյուծով լոգոյի տարբերակը, երկուսն էլ տարբեր գույներով են:
Օրերս քաղաքապետարանը հրապարակեց այս տարվա Էրեբունի-Երևանի տարբերանշանն ու խորագիրը: «Իմ սրտի ուղեկից» խորագրով կազմակերպված միջոցառման տարբերանշանը հրապարակելուց ժամեր անց «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հայտնվեցին ծաղրանկարներ, որոնք արտահայտում էին մարդկանց դժգոհությունը: Պարզվեց, որ դժգոհ դիզայներներից ոմանք մինչ ընտրված լոգոն, քաղաքապետարանի իսկ խնդրանքով, լոգոյի մի քանի տարբերակ են նկարել երկու օրում ու ներկայացրել: Դիզայներ Վահան Բալասյանյանը հրապարակեց նյութ, որտեղ պատմում է, որ քաղաքապետարանը angry designers club-ին խնդրել է անել լոգո, նրանք լրիվ անվճար սարքել են, քաղաքապետարանն ընտրել է մեկ ուրիշ լոգո ու այս դիզայներներին հայտնել, որ ուրիշն է անում:
Այս պատմությունից հետո «Ֆեսյբուքում» ֆլեշ-մոբ սկսվեց, օգտատերերից շատերը իրենց էջում որպես գլխավոր նկար տեղադրեցին դիզայներների առաջարկած լոգոներից մեկը՝ Ye-ն: Ակցիան բավական մեծ ալիք ստացավ:
Նյութեր թեմայով`
«Սրտի մայրաքաղաքի» ու «սրտի ուղեկցի» տարբերությունը քաղաքապետարանը գնահատեց 110 մլն դրամ