Դեմիրբաշը կոչ է արել թուրքական պետությանը ներողություն խնդրել հայերից ու մեղքը քավել
Թուրքիայի քրդական տարածաշրջանի կենտրոն Դիարբեքիրի Սուր կոչվող վարչական շրջանի ղեկավար Աբդուլա Դեմիրբաշը հոկտեմբերի 10-ին ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձանին, որը գտնվում է ամերիկյան Ռոդ-Այլենդ Փրովիդենս նահանգի մայրաքաղաքում: Այս մասին տեղեկացնում է Ամերիկյան «Ասբարեզ» ժուռնալիստների ակումբը:
Հուշարձանի մոտ ունեցած ելույթում Դեմիրբաշն ասել է. «Մենք խոնարհվում ենք ի հիշատակ բոլոր նրանց, ովքեր զրկվել են կյանքից»:
Նա հավելել է, որ 1915թ.-ին եղեռնի իրագործման ընթացքում որոշակի դեր են ունեցել քրդերը, ինչպես նաև ընդգծել է դեպի անցյալ հայացքն ուղղելու կարևորությունը: Քաղաքապետը կոչ է արել թուրքական պետությանը ներողություն խնդրել ու քավել մեղքերը:
«Ներողություն խնդրելը վկայում է հասունության մասին»,- եզրափակել է նա: Քաղաքապետին ուղեկցում էին Նոր Անգլիայի հայ և քուրդ համայնքների ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ անցյալ ամիս Դեմիրբաշը քրդերի անունից ներողություն էր խնդրել հայերի և ասորիներին ջարդի ու տեղահանության համար: Ներողությունը հնչել էր Թուրքիայում զանգվածային սպանություններին զոհ գնացածների հիշատակին նվիրված հուշահամալիրի բացման պաշտոնական արարողությանը:
«Մենք կշարունակենք մեր պայքարը, որպեսզի հասնենք փոխհատուցման»,- հայտարարել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան