Բաքվում ԻԻՀ դեսպանություն. Իրանցիների բողոքը մեծանում է Ադրբեջանի մաքսային ծառայության աշխատակիցների վերաբերմունքից
«Իրանի քաղաքացիների բողոքը մեծանում է Ադրբեջանի մաքսային ծառայության աշխատակիցների վերաբերմունքից»,-այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է Ադրբեջանում ԻԻՀ դեսպանության հյուպատոս Սեյյեդ Մոհսեն Մոլային:
Իրանի հյուպատոսը, անդրադառնալով Ադրբեջան այցելող ԻԻՀ քաղաքացիների խնդիրներին, նշել է. «Հիմնականում իրանցիները բողոքում են Ադրբեջանի մաքսային ծառայության աշխատակիցների վատ վերաբերմունքից և այն հանգամանքից, որ իրենցից անօրինական գումարներ են պահանջում: Հետևաբար կոչ եմ անում ձեռնպահ մնալ անօրինական գումարներ վճարելուց, իսկ որևէ տուրք վճարելուց հետո անպայման ստացական վերցնել: Մեր քաղաքացիների բողոքը գնալով մեծանում է և այդ առնչությամբ մենք դիմել են Ադրբեջանի համապատասխան մարմիններին»:
«Իրանի քաղաքացիները անօրինական գործողություններ կատարած կամ իրենց վատ վերաբերմունքի արժանացրած ադրբեջանցի պաշտոնյաների անունները կարող են հայտնել դեսպանություն. ընդունված դիմումները հյուպատոսական ծառայությունը կուսումնասիրի և համապատասխան ընթացք կտա»,-հավելել է Բաքվում Իրանի հյուպատոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա