IWPR. ԵԱՀԿ-ն Ադրբեջանի «կատաղությանն» է արժանացել
Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունները թերություններով լի համարելու պատճառով ԵԱՀԿ-ն Բաքվի «կատաղությանն» է արժանացել: Այս մասին գրում է «Institute for war and piece reporting»-ը:
«Ադրբեջանի պաշտոնյաները և իշխանամետ լրագրողները բարկացել են ԵԱՀԿ-ի վրա այն բանից հետո, երբ վերջինս հոկտեմբերի 9-ին կայացած նախագահական ընտրությունները համարել է թերություններով լի:
Մի շարք իշխանամետ լրագրողներ ԵԱՀԿ-ին մեղադրել են երկակի ստանդարտներ կիրառելու և կողմնակալության մեջ:
ԱՄՆ Պետդեպարտամենտը համաձայնվել է ԵԱՀԿ-ի գնահատականի հետ: ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը հայտարարել է, որ Ադրբեջանում նախագահական ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին:
Ադրբեջանում ընդդիմության շատ ներակայցուցիչներ ողջունել են ԵԱՀԿ-ի եզրակացությունը:
Իսկ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Ալի Հասանովը հայտարարել է, որ Ադրբեջանը հիմա կարող է վերանայել իր անդամակցությունը ԵԱՀԿ-ին»,-գրում է «Institute for war and piece reporting»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա