Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է. Հայաստանում ծխախոտային արդյունաբերությունը բավական զորեղ է
Հայաստանի Հանրապետությունը 2004 թվականի հոկտեմբերի 12-ին միացավ Առողջապահության համաշխարհային կազմակերպության /ԱՀԿ/ «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիային (ԾՊՇԿ), որը հանրային առողջության ոլորտում առաջին գլոբալ համաձայնագիրն է, այն ուժի մեջ է մտել 2005 թվականի փետրվարի 28-ից: ՀՀ կառավարությունը 2008 թվականին, հասարակական կազմակերպությունների առաջարկությամբ և ՀՀ առողջապահության նախարարության միջնորդությամբ, որոշում ընդունեց հոկտեմբերի 12-ը նշել որպես «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր»:
ԾՊՇԿ-ի վավերացումը մեծապես խթանեց ծխախոտի դեմ պայքարի հետ կապված նոր օրենսդրության մշակումը: Ըստ այդմ, 2004 թվականից սկսած ընդունվեցին հանրապետությունում ԾՊՇԿ-ի իրականացմանն ուղղված մի շարք օրենքներ, նորմատիվ ակտեր, մշակվեցին ուղեցույցեր, պատրաստվեցին ու ներկայացվեցին զեկույցներ և այլ: Առաղջապահության նախարարության համաձայն, ԾՊՇԿ-ի իրականացման մեկնարկը բավական հաջող էր, ինչի մասին վկայում են արդեն իսկ ընդունված օրենքները, իրավական ակտերը և որոշումները: Միևնույն ժամանակ պետք է նշել, որ սա դժվարին գործընթացի սկիզբն է միայն, քանի որ ծխախոտային արդյունաբերությունը բավական զորեղ է Հայաստանում, և նոր իրավական ակտերը, ինչպես նաև գործող օրենսդրության մեջ կատարվող լրացումները և փոփոխությունները դեռ պետք է քննություն անցնեն մեր իրականության մեջ:
1. Կոնվեցիայի 5-րդ հոդվածի 1-կետի համաձայն` «Յուրաքանչյուր Կողմ մշակում, իրագործում, պարբերաբար նորացնում և վերանայում է ծխախոտի դեմ պայքարի համակողմանի ազգային ռազմավարությունները, պլանները և ծրագրերը` համաձայն սույն Կոնվենցիայի և նրա արձանագրությունների:
Այս հոդվածում ամրագրված պահանջը իրականացնելու ճանապարհին 2005 թվականի սեպտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատվեց Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի դեմ պայքարի 2005-2009 թթ. պետական ծրագիրը և ծխախոտի դեմ պայքարի բնագավառում առաջնահերթ միջոցառումների ցանկը, իսկ 2010 թվականին` ծխելու դեմ պայքարի 2010-2015թթ. պետական ծրագիրը և ծխելու դեմ պայքարի բնագավառում առաջնահերթ միջոցառումների ցանկը:
2. Շրջանակային կոնվեցիայի 8-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր կողմ, ազգային օրենսդրության համապատասխան, ընդունում և իրականացնում է և իր իրավասության շրջանակներում ակտիվորեն աջակցում է արդյունավետ օրենսդրական, գործադիր, վարչական և /կամ այլ միջոցների ընդունմանն ու իրականացմանը, որոնք ապահովում են ծխախոտի ծխի ազդեցությունից պաշտպանությունն աշխատանքային տեղերում, փակ տարածքների ներսում, հասարակական տրանսպորտում և, համապատասխան դեպքերում, այլ հասարակական վայրերում:
24/12/2004 ընդունված «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածը և դրանից հետո նույն օրենքում ու «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխությունները և լրացումները ուղղված էին այս հոդվածի ներդմանը:
3. Շրջանակային կոնվեցիայի 9-րդ և 10-րդ հոդվածների արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով ԱՀԿ ՃՊՇԿ կողմերի համաժողովը որոշում ընդունեց մշակել ուղղեցույցներ, որոնք կոգնեն երկրներին/կողմերին կիրառել հոդվածներում ամրագրված սկզբունքները:
4. Կոնվեցիայի 11-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր Կողմ տվյալ Կողմի համար սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահից երեք տարվա ընթացքում, իր ազգային օրենսդրության համաձայն, արդյունավետ միջոցներ է ձեռնարկում և իրականացնում, որպեսզի ծխախոտային արտադրատեսակների յուրաքանչյուր տուփի և փաթեթի պիտակի վրա տեղ գտնի առողջության համար վնասակարության մասին նշումը»: Նման նախազգուշացումները և տեղեկությունները, որոնք հաստատվում են ազգային իրավասու մարմինների կողմից, պարբերաբար փոփոխվում են, լինում են խոշոր, պարզորոշ, տեսանելի և հեշտ ընթեռնելի, գրավում են հիմնական պիտակավորված մակերեսի 50 տոկոսը կամ ավելին, ոչ մի դեպքում հիմնական պիտակավորված մակերեսի 30%-ից ոչ պակաս, կարող են կատարված լինել նաև նկարների կամ պիկտոգրամների ձևով:
Սույն հոդվածի ներդման նպատակին է ծառայում 24/12/2004 ընդունված «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածը, ՀՀ Կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի թիվ 540-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգը, ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 916-Ն որոշումը` մարդու առողջոււթյան վրա ծխախոտի ներգործած բացասական ազդեցության նախազգուշացման տեքստերը հաստատելու վերաբերյալ: Ծխախոտային արտադրատեuակների յուրաքանչյուր փաթեթավորում Հայաuտանի Հանրապետության պետական լեզվով ներառում է` խեժի, նիկոտինի պարունակության մաuին տեղեկություն, առողջության վրա ծխախոտի ներգործած բացաuական ազդեցության մաuին նախազգուշացում: Նախազգուշացման տեքuտը պետք է զբաղեցնի ոչ պակաu, քան մեծածախ և մանրածախ առևտրում oգտագործվող uպառողական փաթեթի (ծխախոտի տուփի) առջևի եւ հետևի պատերի ծավալի 30 տոկոuը:
5. Կոնվեցիայի 12 -րդ հոդվածի համաձայն «Յուրաքանչյուր Կողմ պահպանում և ուժեղացնում է բնակչության ծխախոտի դեմ պայքարի հարցերի մասին իրազեկության համակարգը, համապատասխան դեպքերում օգտագործելով բոլոր առկա տեղեկատվության միջոցները: Այդ նպատակներով յուրաքանչյուր Կողմ նախաձեռնում և իրականացնում է արդյունավետ օրենսդրական, գործադիր, վարչական կամ այլ միջոցները, որոնք նպատակաուղղված են նշվածի աջակցությանը»:
2006 թվականից իրազեկման միջամտություններ և քարոզարշավ իրականացնելու նպատակով Հայաստանում հատկացվում են ֆինանսական միջոցներ: Աշխատանքը իրականացվում է հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ, ինչպես նաև ՀՀ ԱՆ կողմից` օգտագործելով ԶԼՄ-ների կարողությունները:
6. Կոնվեցիայի 13-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր Կողմ, իր սահմանադրության կամ սահմանադրական դրույթների համաձայն, ամբողջությամբ արգելում է ծխախոտային արտադրատեսակների գովազդը, վաճառքի խթանումը և հովանավորությունը: Դա ներառում է, իրավական պայմանների պահպանումն ու այդ Կողմի ունեցած տեխնիկական միջոցների առկայությունը` հաշվի առնելով, իր տարածքից դուրս եկող անդրսահմանային գովազդի, վաճառքի խթանման և հովանավորության լիակատար արգելումը: Այդ կապակցությամբ, յուրաքանչյուր Կողմ, իր համար Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հինգ տարվա ընթացքում պատշաճ օրենսդրական, գործադիր, վարչական և/ կամ այլ միջոցներ է ձեռնարկում»:
«Գովազդի մասին» ՀՀ օրենքի համաձայն ծխախոտային ապրանքների գովազդը արգելված է հեռուստատեսությամբ և ռադիոյով, արտաքին գովազդով, ներառյալ` գովազդային վահանակներով (ուժի մեջ է 2006թ. հոկտեմբերի 1-ից), ցուցապաստառներով, այլ միջոցներով, ինչպես նաև գոյություն ունեն մասնակի սահմանափակումներ` կապված տպագիր մամուլում (օրաթերթեր և ամսագրեր) գովազդման ձևի և բովանդակության վերաբերյալ և այլն: Կոնվեցիայի այս հոդվածը ամբողջությամբ ներդնելու նպատակով Ծխելու դեմ պայաքարի պետական ծրագրով մշակվում է «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծ` Ծխախոտի դեմ պայքարի մասին շրջանակային կոնվենցիայի 13-րդ հոդվածի պահանջներին և ուղեցույցներում ամրագրված սկզբունքներին համապատասխան:
7. Կոնվեցիայի 14-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր Կողմ, հաշվի առնելով ազգային հանգամանքներն ու գերակայությունները, մշակում և տարածում է գիտական և գործնական տվյալների վրա հիմնված պատշաճ, համակողմանի և համալիր ղեկավար սկզբունքներ, և ձեռնարկում է արդյունավետ միջոցներ ծխախոտի օգտագործման դադարեցման և ծխախոտից կախվածության բուժման համապատասխան արդյունավետ միջոցներ»:
Այս հոդվածի ներդման նպատակով 2008-2009 թթ. ՀՀ ԱՆ կողմից մշակվեց և հաստատվեց «Ծխախոտի օգտագործումը դադարեցնելուն ուղղված խորհրդատվության, բուժման առողջության առաջնային պահպանման բժշկական հաստատությունների բժիշկների համար» առաջին ազգային ուղեցույցը:
8. Կոնվեցիայի 16-րդ հոդվածի համաձայն «Կողմերը ընդունում են, որ ծխախոտի ապօրինի առևտրի բոլոր ձևերի, այդ թվում մաքսանենգության, ապօրինի արտադրման և կեղծման վերացումը, ինչպես նաև ենթատարածաշրջանային, տարածաշրջանային և գլոբալ համաձայանագրերից զատ համապատասխան ազգային օրենսդրության մշակումն ու իրականացումը հանդիսանում են ծխախոտի դեմ պայքարի անհրաժեշտ բաղադրամասեր»:
Այս հոդվածի հետ կապված ԱՀԿ ՃՊՇԿ կողմերի համաժողովը որոշում ընդունեց մշակել արձանագրություն, որի մշակման գործընթացին իր մասնակցությունը ունի Հայաստանը:
9. Կոնվեցիայի 16-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում և իրականացնում է ազգային օրենսդրությամբ սահմանված տարիքը կամ տասնութ տարի չլրացած անձանց ծխախոտային արտադրատեսակների վաճառքի արգելմանն ուղղված արդյունավետ օրենսդրական, գործադիր, վարչական կամ այլ միջոցներ»:
Սույն հոդվածի ներդման նպատակին է ծառայում 2004 թվականին ընդունված «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքը: Օրենքը արգելում է անչափահասների կողմից և անչափահասներին ծխախոտի վաճառքը (մինչև 18 տարեկան), բոլոր տեսակի ինքնասպասարկումները, ներառյալ` ավտոմատ սարքերի միջոցով (բացառությամբ այն վայրերի, որտեղ անչափահասների մուտքը արգելված է), հատիկով սիգարետների վաճառքը, անվճար օրինակների տրամադրումը:
10. Կոնվեցիայի 20-րդ հոդվածի համաձայն «Կողմերը ձեռնարկում են տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում ծխախոտի դեմ պայքարի ոլորտում ազգային հետազոտությունների զարգացմանն ու աջակցությանը, գիտա-հետազոտական ծրագրերի համակարգմանն ուղղված միջոցներ»:
Սույն հոդվածը ներդնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են մի շարք հետազոտություններ, այդ թվում` Դեռահասների գլոբալ հարցում ծխախոտի օգտագործման մասին (2004 և 2009), Գլոբալ հարցում առողջապահական հաստատությունների ուսանողների շրջանում (2006), նույն նպատակին են ծառաել նաև առողջապահության համակարգի գնահատման շրջանակներում իրականացված հարցումները (2007 և 2009), որոնք ուղղված էին ծխախոտի օգտագործման տարածվածության և իրազեկվածության աստիճանի դիտարկմանը: Այս աշխատանքը շարունակական է:
11. Կոնվեցիայի 21-րդ հոդվածի համաձայն «Յուրաքանչյուր Կողմ Քարտուղարության միջոցով Կողմերի Համաժողովին է ներկայացնում Կոնվենցիայի իր կատարման մասին պարբերական զեկույցներ: Յուրաքանչյուր Կողմ պատրաստում է իր սկզբնական/առաջին զեկույցը տվյալ Կողմի համար Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո երկու տարվա ընթացքում»:
Համապատասխան հաստատված ձևաչափի Հայաստանի Հանրապետությունում ԾՊՇԿ իրականացման մասին զեկույցները ներկայացվեցին ԱՀԿ ԾՊՇԿ քարտուղարություն:
12. Կոնվեցիայի 22-րդ հոդվածի համաձայն` «Կողմերը համագործակցում են, անմիջականորեն կամ իրավասու միջազգային մարմինների միջոցով, զարգացող և անցումային տնտեսությամբ երկրների սույն Կոնվենցիայից բխող պարտավորությունների կատարաման ներուժի հզորացման նպատակով: Այդպիսի համագործակցությունը նպատակ ունի աջակցել, փոխադարձ համաձայնությամբ, գիտա-տեխնիկական և իրավաբանական փորձի փախանցմանը` ծխախոտի դեմ պայքարի ոլորտում ազգային ռազմավարությունների, պլանների և ծրագրերի մշակման ու հզորացման նպատակով:
Այս հոդվածի պահանջների համաձայն 2008 և 2009 թթ. ՀՀ ԱՆ կողմից տրամադրվել է փորձագիտական աջակցություն` ՈՒկրաինայի «Ծխախոտի դեմ պայքարի» ազգային ռազմավարությունը մշակելու նպատակով:
13. Շրջանակային կոնվեցիայի 6-րդ հոդվածի համաձայն` «Կողմերը ընդունում են, որ գնային և հարկային միջոցները բնակչության տարբեր խմբերի, հատկապես երիտասարդության շրջանում ծխախոտի օգտագործման նվազեցման արդյունավետ և կարևոր միջոց են: Կողմերը պարտավորվում են սեփական ժողովրդի առողջապահական նկատառումներից ելնելով, իրականացնել համապատասխան հարկային քաղաքականություն` նպատակաուղղված ծխախոտի արտադրանքի սպառման նվազեցմանը»:
Սույն հոդվածը ներդնելու ճանապարին ՀՀ կառավարությունը միջոցներ է ձեռնարկել ծխախոտի արտադրանքի համար սահմանված հաստատագրված վճարի դրույքաչափերը բարձրացնելու ուղղությամբ` 2008 և 2010 թթ. «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում կատարվել են համապատասխան փոփոխություններ: