Գարեգին Չուքասզյան. Հայաստանը մտնում է «պերեստրոյկայի» շրջանի մեջ
«Մենք ցանկանում ենք ստեղծել նոր պետության տեսլականը, որը իր մեջ կընդգրկի 10 ոլորտ: Հայաստանը այս պահին մտնում է կարևոր անցումային շրջանի մեջ, որը կարելի է համեմատել «պերեստրոյկայի» ժամանակաշրջանի հետ»,-այսօր «Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման ռազմավարական հայեցակարգի» նախագծի ներկայացման ընթացքում ասաց Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուքասզյանը:
Նա նշեց, որ այս շրջանում հայկական պետականությունը ունի երկու ձեռքբերում՝արցախյան պատերազմում հաղթանակը և մեր անկախությունը: «Մնացած բոլոր ոլորտներում մենք ունեցել ենք անկում: Այս պահին մեր ժողովրդի իմունային համակարգը գտնվում է շատ ծանր վիճակում և անհրաժեշտ է ստեղծել այս իշխանությունների այլընտրանքը»,-ասաց Չուքասզյանը:
Նրա խոսքերով, այս պահին իրավիճակ է փոխվել, քանի որ կայացվել է սեպտեմբերի 3-ի որոշումը:
Իր հերթին, Նախախորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը նշեց, որ իրենք պատրաստվում են ստեղծել նոր որակի պետություն, այսինքն, այնպիսի պետություն, որը կկարողանա ապահովել մարդու և ազգի ազատ և ստեղծագործ աշխատանքը: «Պետք է ստեղծել այնպիսի պետություն, որը մեզ կդարձնի տարածաշրջանում, իսկ հետգայում նաև աշխարհում լուրջ գործոն»,-նշեց Վ. Ավետիսյանը:
Նրա խոսքերով, այդ նպատակին հասնելու համար պետք է համախմբել ամբողջ ազգի ներուժը և ռեսուրսները: «Մենք նպատակ ունենք այդ ծրագիրը կյանքի կոչել մեր ժողովրդի ինտելեկտուալ հատվածի ներուժի օգնությամբ»,-նշեց բանախոսը:
Ըստ նրա, ապագա հայկական պետությունը մեծ նպատակներ է ունենալու իր առջև և ռազմավարական նոր հայեցակարգը ունենալու է մեծ ծավալ և ընդգրկելու է տարբեր ոլորտներ:
Վ. Ավետիսյանը նշեց, որ ռազմավարությունը ներառում է սոցիալ-տնտեսական, պաշտպանական, տեղեկատվական, բնապահպանանակ, դատաիրավական, համահայկական և այլ ոլորտներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան