Օրվա թեմա 10:10 12/10/2013

«Մենք կա՛նք, մեր լեզվի շունչը մեր ազգի մեջ կենդանի պահող գրով և գրքով». Այսօր Թարգմանչաց տոնն է

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ թարգմանիչ Վարդապետների տոնը: Թարգմանիչ վարդապետների հիշատակը Հայ եկեղեցին տոնում է տարին երկու անգամ: Առաջինը կոչվում է «Տոն սրբոց թարգմանչացն մերոց Սահակայ և Մեսրովբայ» և տոնվում է Հոգեգալստյան չորրորդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը: Երկրորդը կոչվում է «Տոն մեր սուրբ թարգմանիչ վարդապետների՝ Սահակի և Մեսրոպ Մաշտոցի, և նրանց սուրբ աշակերտների՝ Եղիշե Պատմիչի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Կլայեցու», որը շարժական է և տոնը նշվում է հոկտեմբերի 3-ից մինչև նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում: Թարգմանիչ ընդհանուր անվան տակ հայտնի են Ս. Մեսրոպ Մաշտոցին և Ս. Սահակ Պարթևին աշակերտած շուրջ հարյուր սաներ:

Արարտյան հայրապետական թեմի պաշտոնական կայքի ներկայացմամբ, սկզբնական շրջանում կային հատուկ թարգմանիչներ, որոնք արարողությունների ժամանակ Ս. Գրքի հատվածները բանավոր թարգմանում էին հայերեն: Սակայն դա բավարար չէր: Այս խնդրի շուրջ մտահոգված էր Սբ. Մեսրոպ Մաշտոցը: Հայը զրկված էր Ս. Գիրքն ընթերցելու և ճշմարտությունն ու փրկությունը ձեռք բերելու հնարավորությունից: Նա անընդհատ մտածում էր Ս. Գիրքը հայերենի վերածելու գաղափարի շուրջ, որի իրականացման համար էլ դիմում է Հայոց կաթողիկոսին՝ Ս. Սահակ Պարթևին և մեծ ընդունելություն գտնում: Պարզվում է, որ կաթողիկոսը նույնպես մտահոգված է այդ հարցով: Նրանց ծրագրերին իր հավանությունն է տալիս նաև թագավորը՝ Վռամշապուհ Արշակունին: Ս. Մաշտոցը, իր հետ վերցնելով իր աշակերտներին, գնում է Ասորիքի Միջագետք, լինում Եդեսիայում, ուր և տեղի է ունենում ամենամեծ հրաշքներից մեկը. «Մեսրոպն ապավինեց Աստծուն պահքով ու աղոթքներով: Եվ Աստված, որ կատարում է իրենից երկյուղ կրողների կամքը, լսում է Մեսրոպի աղոթքները և ցույց տալիս նրան գրերը սքանչելի տեսիլքով, և ոչ թե երազի մեջ քնած ժամանակ, այլ արթուն աչքով իմանալի և աչքի տեսանելիքով զգալի: Մեսրոպը տեսնում է, որ աջ ձեռքի դաստակով գրում է վեմի վրա, որը դրված էր նրա առջևում: Եվ գրի փորվածքն այնպիսին էր, ինչպիսին ձեռքն էր ձև տալիս վեմի վրա. և գրերի տարբերություններն ու անունները ձևավորվում էին Մեսրոպի մտքում» (Մ. Խորենացի «Հայոց պատմություն»):

Ունենալով հայ նշանագրերը՝ Ս. Մեսրոպը Հռոփանոսի հետ սկսում է ձևավորել դրանք: Ստանալով արդեն գրելու պատրաստ տառերը՝ Ս. Մեսրոպն առաջին անգամ թարգմանում է Ս. Գրքի հետևյալ տողը. «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» («Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարի խոսքերը»), որը վերցրել էր Սողոմոնի «Առակաց» գրքից: Ահա սա էր, որ եղավ առաջին հայատառ նախադասությունը՝ գրված հայ ուսուցչի ձեռքով: Բացահայտ մի իմաստություն, որով բոլորի համար հասկանալի պետք է դառնար Խոսքը և Գիրքն ընթերցելու անհրաժեշտության գաղափարը: Այս Աստվածատուր նվերից հետո Ս. Մեսրոպը վերադառնում է Հայաստան՝ հետը բերելով մի անգին գանձ, որը լինելու էր հայ ժողովրդի հետագա դարերի մաքառման զենքը, ինչպես նաև նրա գոյատևման առհավատչյան: Ս. Սահակի և Ս. Մեսրոպի ջանքերով Հայաստանում սկսվում են բացվել դպրոցներ, ուր ուսուցանվում են հայ գրերը: Նրանք իրենց աշակերտների հետ ձեռնամուխ են լինում Ս. Գրքի թարգմանությանը: Այսպիսով, քրիստոնեությունը հայացվում է և դառնում հայի կենսակերպը:

«Մենք կա՛նք, մեր լեզվի շունչը մեր ազգի մեջ կենդանի պահող գրով և գրքով»,- ասել է Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Նշենք, որ այսօր Մատենադարանի հարակից տարածք ժամը 16.30-ին Թարգմանչաց տոնին նվիրված միջոցառում է անցկացվելու:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}