Թուրք ծաղրանկարիչն անդրադարձել է հաղորդավարուհու դեկոլտեից դժգոհած Էրդողանի տեղակալին
Օրերս Թուրքիայում ծագել էր մի սկանդալ, որի մասին հրապարակումներ տեղ գտան նաև արևմտյան մամուլում:
Թուրքական «ATV» հեռուստաալիքի եթերով թողարկվող «Գահաժառանգ» հաղորդման ժամանակ հաղորդավարուհու կրած դեկոլտնեն (լանջաբացվածք) դուր չէր եկել Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Հուսեին Չելիքին: Վերջինս այդ հագուստն համարել էր անվայել ու անընդունելի:
Չելիքի հայտնած դժգոհությունից հետո թուրք հայտնի հաղորդավարուհի, հեռուստաաստղ Գյոզդե Քանսուն հեռացվեց աշխատանքից: Ճիշտ է, աշխատանքից հեռացնելու պատճառաբանությունը բոլորովին այլ էր, բայց ինչպես Գյոզդեն է նշել «Հյուրրիյեթ» օրաթերթին տված հարցազրույցում. «Եթե ցանկանային, ինձ հնարավորություն կտային մնալու: Մանավանդ որ հաղորդման վարկանիշը ցածր չէր: Բայց դե որևէ մեկը չցանկացավ հակառակ գնալ իմ դեկոլտեի մասին կարծիք հայտնած քաղաքական գործչի կամքին: Սա շատ պարզ բան է: Ամենահեշտը ինձ «մատաղ» անելն էր, արեցին»:
Թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականի հայտնի ծաղրանկարիչ Մուսա Քարթն անդրադարձել է նշյալ սկանդալին և ծաղրի առարկա դարձրել թուրք քաղաքական գործչի արարքը` հագուստի «գրաքննությունը»:
Ծաղրանկարում Հուսեին Չելիքն ասում է. «Սա իմ գահաժառանգն է» և մատնացույց անում մի աշակերտի, ով հագած-կապած ուսուցչուհուն բարկացած դեմքով հանդիմանում է. «Էս ի°նչ կիսատկլոր վիճակ է»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա