«Դպրոցական սնունդը պետք է էապես տարբերվի. այդ սնունդը պետք է նույն օրը մտնի դպրոց ու նույն օրը սպառվի»
Մարզային մանկապարտեզներին սննդամթերք մատակարարողներն ընտրվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից անցկացվող մրցույթներով: Այս մասին ասուլիսում ասաց Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Արման Արարատյանը: «Հսկողությունը դրված է տեղական ինքնակառավարման մարմինների վրա»,- ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է դպրոցներում վաճառվող սնունդին, Ա. Արարատյանն ասաց, որ «Կայուն դպրոցական սնունդ» պիլոտային ծրագրով https://www.e-gov.am/u_files/file/decrees/arc_voroshum/2013/08/MAR33-8_1.pdf հստակեցվում է, թե ինչպիսի սննդամթերք պետք է մտցնել դպրոց: «Այդ սնունդը պետք է էապես տարբերվի»,- ասաց նա` հավելելով, որ այդ սնունդը պետք է նույն օրը մտնի դպրոց ու նույն օրը սպառվի, կաթը երեխաներին պետք է մատակարարվի մեկանգամյա օգտագործվող բաժակներով: Նա նշեց, որ պիլոտային ծրագիրը իրականացվելու է Եղեգնաձորում, այնուհետև արդեն հայաստանյան բոլոր դպրոցներում:
Նախորդող հրապարակում`
Բուֆետներում արգելված սնունդ. Ի՞նչ են վաճառում երեխաներին և ո՞վ է պատասխանատու
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով