«ՀԱՅ ՖԵՍՏ»-ը փակվեց. «Մարդիկ նոր լիցք են ստանում, ուզում են գնալ և նոր ներկայացում նայել»
«ՀԱՅ ՖԵՍՏ-2013» միջազգային թատերական փառատոնը փակվեց: Փառատոնի ղեկավար Արթուր Ղուկասյանի բնորոշմամբ` այն միջազգային թատրոնի ներկայացուցիչներին տվեց ևս մեկ հետաքրքրություն դեպի Հայաստան և դեպի հայկական թատրոնը:
«Յուրաքանչյուր ակտիվություն, որ ունենում ենք միջազգային ասպարեզում, բերում է ուշադրություն դեպի այն ամենը, ինչ կատարվում է Հայաստանի մշակութային կյանքում: Դրանով մենք աջակցում ենք նույնիսկ նրանց, ովքեր չեն մասնակցում, չեն էլ ուզում, չեն էլ սիրում: «ՀԱՅ ՖԵՍՏ»-ի համար շատ կարևոր էր, որ այս տարի Հայաստան եկավ Օսկարաս Կորշունովասի թատերախումբը, դա և փառատոնի վարկանիշի համար է շատ լավ, և Հայաստանի` նման որակի ներկայացում հյուրընկալելու առումով»,- Panorama.am-ին ասաց նա: Արթուր Ղուկասյանը կարևորեց, որ այս փառատոնին նաև հայկական սփյուռքի հետ կապեր հաստատվեցին:
Հարցին` բարձրագույն քիմիայի տարբերանշանով անցկացվող փառատոնում քիմիական տարրերի պայթյունավտանգ միացություններ չեղա՞ն, ի՞նչ դրական նոր «միացություններ» առաջ եկան, Արթուր Ղուկասյանը պատասխանեց. «Միայն դրական էր, մեզ մոտ ամեն ինչը պոզիտիվի մեջ է, մենք ոչ թե փորձում ենք ինչ-որ բան քանդել, այլ ստեղծել: Յուրաքանչյուր փառատոն պետք է նոր բան ստեղծի, յուրաքանչյուր միացումից նոր համագործակցություններ պետք է ստացվեն, կամ ասենք մարդիկ սիրահարվեն իրար… Ամենակարևորը` հանդիսատեսը շատ լավ էր արձագանքում, մինչև վերջին ներկայացումը գալիս էին և ասում` շնորհակալություն, շատ լավն էր: Մարդիկ նոր լիցք են ստանում, իրենք դրանից հետո ուզում են գնալ և նոր ներկայացում նայել, նոր ցուցահանդեսի, սոցիալապես և մշակութապես ակտիվ լինել»:
Փառատոնի ղեկավարը նշեց, որ սա ստիպում է արվեստի ներկայացուցիչներին ավելի լավ աշխատել, ավելի լավ որակ տալ և նոր բաներ անել:
Նշենք, որ փառատոնի փակման արարողության ժամանակ մասնակիցները սերտիֆիկատներ ստացան: «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը նաև սերտիֆիկատ հանձնեց երեք լրատվամիջոցի` Panorama.am-ի, Civilnet.am-ի և Կենտրոն հեռուսատաընկերության լրագրողներին, ովքեր ամենաակտիվն էին լուսաբանել փառատոնը:
Հավելենք, որ «ՀԱՅ ՖԵՍՏ-2013»-ին հանդես եկավ 18 երկրի 25 թատերախումբ ` Մեծ Բրիտանիայից, Արգենտինայից, Իտալիայից, Լատվիայից, Լիտվայից, Իրանից, Ռուսաստանից և այլն:
Նախորդիվ`
Բժշկում` հրաշքի հավատով. Կորշունովասի «Միրանդա» ներկայացումը Երևանում է
Իրանցի դրամատուրգ. Արվեստը սահմանափակումներ է սիրում և գալիս է կոտրելու դրանք
«Ներկայացում, որի մեջ դրված է կյանքդ, ոսկորներիդ ցավը». «Երեք քույր»
«Թատրոնը երբեք չի մահանա, թատրոնը շատ մարդկային է». Հայկական սփյուռքը` «ՀԱՅ ՖԵՍՏ»-ում
«Ասես ավազը մեր ձեռքերի արանքում». Արգենտինան առաջին անգամ մասնակցեց «ՀԱՅ ՖԵՍՏ»-ին
«Դո՛ւ ես, որ անում ես փոփոխությունը, հե՛նց դու»… խիստ արտասովոր դերը. Լյուիս Բարֆութ
«ՀԱՅ ՖԵՍՏ»-ի սոցիալական ծրագրով Մովսես գյուղի երեխաները թատերախմբերի համար նվերներ են պատրաստել
Սեր, Գաղափար, Գործողություն, Խիզախություն, Երազանք` «ՀԱՅ ՖԵՍՏ». Մուտքն ազատ է լինելու
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում