Արցախի նախագահը Բելգիայում է
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը աշխատանքային այցով ժամանել է Բելգիայի Թագավորություն:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, այսօր Նախագահ Սահակյանը մասնակցել է նույն օրը Բրյուսելում մեկնարկած Եվրոպայի հայության 3-րդ համաժողովին:
Իր ողջույնի խոսքում Բակո Սահակյանը նման միջոցառումները կարևոր է համարել ինչպես Եվրոպայում ապրող մեր հայրենակիցների և այստեղ գործող հայկական կազմակերպությունների համար, այնպես էլ հայրենիքի հետ կապերի շարունակական ամրապնդման ու խորացման տեսանկյունից:
Երկրի ղեկավարի խոսքով` Արցախում հատուկ ուշադրություն է դարձվում Սփյուռքում գործող տարբեր կազմակերպությունների հետ փոխգործակցությանը, և այս համատեքստում առանձնակի կարևորում են եվրոպական ուղղության նշանակությունը:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ անընդհատ զարգացող և փոփոխվող աշխարհը թելադրում է համապատասխան շտկումներ մտցնել նաև Սփյուռք-Արցախ համագործակցության մեջ` պահպանելով և էլ ավելի խորացնելով ձևավորված ավանդական փոխգործակցության տարրերը, միևնույն ժամանակ հատուկ ուշադրություն դարձնելով նոր ուղղություններին ու գաղափարներին:
Այս համատեքստում Բակո Սահակյանն առանձնացրել է Սփյուռքի տարբեր կազմակերպությունների և Արցախի ու Հայաստանի շահագրգիռ կառույցների միջև համակարգված աշխատանքի իրականացումը ԼՂՀ միջազգային ճանաչման, երկկողմ հարաբերությունների հաստատման, Արցախն ավելի ճանաչելի դարձնելու, մեր երկիրը որպես անվտանգ և կայուն զարգացող պետություն ներկայացնելու, ներդրումների համար ամենագրավիչ ոլորտներն ու ծրագրերը պատշաճ կերպով մատուցելու և կեղծիքի ու ստի վրա հիմնված հակառակորդի կողմից տարվող սադրիչ քաղաքականությանն օպերատիվ արձագանքելու ուղղությունները:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, արտգործնախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նախորդող հրապարակում`
Բակո Սահակյանը Լիոնում ծաղկեպսակ է դրել Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում