Ադրբեջանում հետընտրական զարգացումներ. Ոստիկանությունը ծեծի է ենթարկել ցուցարարներին (Տեսանյութ)
Ադրբեջանում ոստիկանությունը ծեծի է ենթարկել ու ձերբակալել մի շարք ցուցարարների, ովքեր պահանջել են ընտրությունները չեղյալ հայտարարել, ինչպես նաև Ալիևի հրաժարականը: Այս մասին տեղեկացնում է «euronews» լրատվական գործակալությունը:
Ցուցարարները բողոքել են, որ Ադրբեջանում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել կեղծիքներով:
Բաքվում տեղի ունեցած բողոքի ակցիան պաշտոնապես արտոնված է եղել, սակայն ոստիկանությունը սկսել է ցուցարարների դեմ ուժ կիրառել այն ժամանակ, երբ վերջիններս հակակառավարական կարգախոսներ են վանկարկել:
«Ռոյթերս» լրատվական գործակալության փոխանցմամբ, 4.000 մարդ է հավաքվել արտոնված ցույցին, ովքեր պահանջել են նոր քվերակություն:
«Ալիևը և նրա կառավարությունը պետք է պատասխան տան իրենց կողմից իրականացված գործողությունների՝ ադրբեջանցիների իրավունքները ոտնահարելու համար»,-նշել է ընդդիմադիր միասնական թեկնածու Ջամիլ Հասանլին ժողովրդին ուղղված ուղերձում:
Ուսուցիչներից շատերը նշել են, որ նրանց հորդորել են ընտրել Ալիևին, հակառակ դեպքում սպառնացել են աշխատանքից ազատել: Նրանք ընտրությունը կատարելուց հետո նկարել են, թե ում են ընտրել ու ցույց տվել, որ նրանք Ալիևին են ընտրել: Սակայն նրանցից շատերը ընտրել են Հասանլիին:
Գործող նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 9-ին կայացած նախագահական ընտրություններում, ըստ պաշտոնական տվյալների, ստացել է ձայների 85 տոկոսը: Քվեարկությունը լայնորեն քննադատել են միջազգային ընտրական դիտորդական առաքելությունները, մասնավորապես ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի, ինչպես նաև ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչի կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա