Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեղադրել է ԱՄՆ-ին երկակի ստանդարտներով առաջանորդվելու մեջ
Ադրբեջանի նախագահական ընտրությունները գնահատելիս ԱՄՆ-ն առաջնորդվում է երկակի ստանդարտներով: Այս մասին «Trend» լրատվական գործակալության փոխանցմամբ, Բաքվում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը:
Վերջինս պնդել է, թե ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը և ԱՄՆ պետքարտուղարությունը «ոչ օբյեկտիվ» գնահատականներ են տվել Ադրբեջանում նախագահական ընտրությունների վերաբերյալ:
«ԵԱՀԿ-ի վերոնշյալ առաքելությունը բացասական կարծիք է հայտնում Ադրբեջանում վերջին տարիներին անցկացված բոլոր ընտրությունների վերաբերյալ»,- դժգոհել է Ս. Աբիևը:
Փորձելով փաստարկել երկակի ստանդարտներով առաջնոդրվելու մասին ԱՄՆ-ի հասցեին ուղղված իր մեղադրանքը` Ադրբեջանի պաշտպանության նախարարը նշել է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը և ԱՄՆ պետքարտուղարությունը դրական գնահատականներ են տվել Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններին:
Իր հերթին ԱՄՆ-ի դեսպանը հայտարարել է, որ ընտրություններն արդեն անցյալում են, և Իլհամ Ալիևը դրանցում հաղթանակ է տարել, ապա հավելել, թե ընտրությունների վերաբերյալ քննադատությունները չեն ազդել դրանց արդյունքների վրա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆը հայտարարել է, որ «Ադրբեջանում նախագահական ընտրությունները չեն համապատասխանել միջազգային ստանդարտներին»:
Ադրբեջանի ԿԸՀ-ի հայտարարած տվյալներով` 99,53% ընտրատեղամասերում քվեաթերթիկների հաշվարկի արդյունքում հոկտեմբերի 9-ի նախագահական ընտրություններում Իլհամ Ալիևը ստացել է 3,118,287 ընտրողների քվեն (84,59%):
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ. Ադրբեջանում ընտրություններն ընթացել են հիմնարար իրավունքի, հավաքի սահմանափակումներով
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա