Gallup. ադրբեջանցիների 32%-ը տանել չի կարողանում իր աշխատանքը
Gallup hասարակական կարծիքի ամերիկյան ինստիտուտի կողմից 2011-2012թթ. աշխարհի 142 երկրներում անցկացված հետազոտության տվյալների համաձայն` ադրբեջանցիների 32%-ն ատում են իրենց աշխատանքները: Տվյալները տեղակայված են կազմակերպության կայքում:
Հետազոտության համաձայն` ամբողջ աշխարհում մարդկանց միայն 13%-ն է սիրում իրենց աշխատանքը, 63% -ն այդքան էլ մոտիվացված չէ, իսկ 24%-ն ատում են իրենց աշխատանքը:
Gallup-ը նշում է, որ իրենց աշխատանքին նվիրված ամենաշատ մարդիկ Հյուսիսային Ամերիկայում են`29%, հետո Նոր Զելանդիայում և Ավստրալիայում` 24%: Իրենց աշխատանքը չսիրող մարդկանց ամենամեծ տոկոսը Միջին Ասիայում և Հյուսիսային Աֆրիկայում է` համապատասխանաբար 35% և 33%:
Նախկին Խորհրդային երկրներից հետազոտության մեջ ընդգրկվել են Ղազախստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը և Ադրբեջանը: Ադրբեջանում բնակչության ընդամենը 5%-ն է նվիրված իր աշխատանքին: Դա ԱՊՀ երկրների շարքում ամենավատ ցուցանիշն է:
Իրենց աշխատանքն ատում են բելառուսների 33%-ը, ադրբեջանցիների 32%-ը, ղազախների 28%-ը, ուկրաինացիների 23%-ը, ռուսների 19%-ը և մոլդովացիների 16%-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում