Ինչո՞ւ բիզնեսի արժեքի գնահատման ծառայությունները Հայաստանում չունեն բավարար պահանջարկ.Հարցազրույց տ.գ.թ. Կարեն Մարտիրոսյանի հետ

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

Ընկերության կամ բիզնեսի արժեքի գնահատման մասնագիտական ծառայությունները, չնայած որ առաջարկվում են տեղական մի շարք ընկերությունների կողմից, դեռ չունեն բավարար պահանջարկ: Պատճառը հիմնականում այդ մասնագիտական ծառայության վերաբերյալ գործարար հանրության ցածր տեղեկացվածության մակարդակն է, ինչպես նաև բիզնեսի վարման ոչ գրագետ մոտեցումներն ու անառողջ կարծրատիպերը: Բիզնեսի արժեքի գնահատման առանձնահատկությունների մասին զրուցեցինք «Ավենյու Քընսալթինգ Գրուպ» ընկերության համահիմնադիր, տնտեսական գիտությունների թեկնածու, Ռազմավարական կառավարման խորհրդատվական ծառայությունների ղեկավար Կարեն Մարտիրոսյանի հետ:

-Պարոն Մարտիրոսյան, ո՞ր դեպքերում է ընկերության կամ բիզնեսի արժեքի գնահատման անհրաժեշտություն առաջանում:

-Բիզնեսի կամ ընկերության արժեքի գնահատման պահանջը հաճախ կարող է ծագել, երբ ընկերության բաժնետերերը կամ մասնակիցները ցանկանում են վաճառել ընկերության բաժնեմասը (ամբողջությամբ կամ մասնակիորեն), ներգրավել արտաքին ֆինանսական ռեսուրսներ, որի համար անհրաժեշտ է գրավադրել բաժնեմասերը (ամբողջությամբ կամ մասնակիորեն), նախատեսում են իրականացնել միաձուլման կամ միացման գործարքներ այլ ընկերությունների հետ կամ պարզապես կիսել ընկերությունը բաժնետերերի միջև:

Միջազգային պրակտիկայում ընդունված է պարբերաբար դիմել ընկերության արժեքի գնահատման մասնագիտական ծառայություններ մատուցող կազմակերպություններին՝ հասկանալու համար, թե ժամանակի ընթացքում ինչ է տեղի ունենում ընկերության շուկայական արժեքի հետ: Սակայն այս մոտեցումը մեր գործարար իրականության համար դեռևս խորթ է, իսկ ավելի հաճախ գնահատման կարիք առաջանում է հիմնականում ընկերության վաճառքի մտադրության դեպքում:

Այսօր քիչ չեն նաև դեպքերը, երբ առևտրային բանկերի կողմից առաջարկվում են վարկավորման հնարավորություններ բաժնեմասի գրավադրմամբ: Նմանօրինակ մոտեցումը հիմնականում կիրառվում է դինամիկ աճող, կանխիկի կայուն հոսքեր ապահովող ընկերությունների դեպքում: Այս պարագայում ընկերության արժեքի գնահատման մասնագիտական ծառայություններ մատուցող կազմակերպությունների ընտրությունը կատարվում է հիմնականում բանկի կողմից նախընտրելի կազմակերպությունների ցանկից:

-Ինչո՞ւ պետք է ընկերությունները վճարեն այս մասնագիտական ծառայության համար: Արդյոք չեն կարող իրենց սեփական ուժերով կատարել գնահատումը:

-Անշուշտ կարող են, սակայն մեծ շռայլություն կլինի ընկերության համար պահել նման բարձր որակավորում և գիտելիքներ ունեցող մասնագետներ հատուկ այդ գործառույթն իրականացնելու համար: Բացի այդ, ընկերության կամ բիզնեսի արժեքի գնահատման համար պահանջվում են հատուկ մասնագիտական գիտելիքներ, ընդ որում՝ ընկերության արժեքի գնահատման մասնագետները պետք է ունենան բազմապրոֆիլ գիտելիքներ, մասնավորապես՝ շուկայավարման, ֆինանսական կառավարման, հաշվապահական, կառավարման և այլն: Բացի նշված գիտելիքների բազայից, մասնագիտական ծառայություններ մատուցող կազմակերպությունը պետք է հատուկ մուտքի հնարավորություն ունենա միջազգային տարբեր տվյալների շտեմարանների և տիրապետի գնահատման հատուկ մեթոդների, որոնք ընդունված են բիզնեսի գնահատման ոլորտում հայտնի միջազգային և ազգային մասնագիտական կառույցների կողմից: Օրինակ՝ Հավաստագրված հաշվապահների ամերիկյան ինստիտուտ (AICPA), Գնահատողների ամերիկյան միությունն (ASA), Բիզնես վերլուծաբանների ինստիտուտի (IBA), Հավաստագրած բիզնես գնահատողների կանադական ինստիտուտի (CICBV) և Գնահատման հավաստագրված վերլուծաբանների ազգային ասոցիացիա:

-Ի՞նչ մեթոդներ են կիրառվում ընկերության արժեքի գնահատման համար:

-Հայաստանում կիրառվում են հիմնականում երկու մեթոդ՝ եկամտային և ծախսային մեթոդները, չնայած, որ միջազգային պրակտիկայում կիրառվում են նաև այլ մեթոդներ: Միջազգային պրակտիկայում երրորդ ամենատարածված մեթոդը՝ շուկայական կամ համադրման մեթոդը, Հայաստանում գրեթե չի կիրառվում, քանի որ չկան համապատասխան տվյալների շտեմարաններ, որտեղից հնարավոր լինի տեղեկություն հավաքել նախկինում կատարված նմանատիպ գործարքների վերաբերյալ: Գործնականում, եթե այդ մեթոդը կիրառվում է, ապա հիմքում դրվում է հիմնականում Ռուսաստանի Դաշնությունում կամ այլ ԱՊՀ համադրելի երկրներում առկա տվյալների բազաներից ստացված տեղեկատվությունը: Սակայն այս մեթոդով ստացված գնահատման արդյունքները սովորաբար ցածր կշիռ են ունենում ընկերության արժեքի գնահատման ընդհանուր բանաձևում:

-Այս ծառայությունների շուկայի զարգացման ինչպիսի՞ խոչընդոտներ եք տեսնում:

-Շուկայի զարգացման խոչընդոտները կարելի է պայմանականորեն բաժանել երկու խոշոր խմբերի՝ գնային և ոչ գնային: Գնային խոչընդոտների շարքում կարելի է նշել մասնագիտական ծառայության համեմատաբար բարձր գները և անարդար գնային մրցակցությունը: Վերջինս ի հայտ է գալիս հատկապես բավարար մասնագիտական պատրաստվածություն չունեցող կազմակերպությունների կողմից, որոնք փորձում են իրենց դիրքավորել այս շուկայում՝ չունենալով համապատասխան որակավորում: Դրա վառ օրինակ են այն կազմակերպությունները, որոնք մասնագիտացած են անշարժ գույքի գնահատման ոլորտում և միևնույն ժամանակ փորձում են իրենց դիրքավորել ընկերության կամ բիզնեսի արժեքի գնահատման մասնագիտական ծառայությունների շուկայում: Այնինչ՝ նշված երկու ծառայությունները պահանջում են ծայրահեղ տարբեր մասնագիտական գիտելիքներ, փորձ և հմտություններ: Անշուշտ, սա պայմանավորված է նաև ոչ գնային խոչընդոտներով. գործարարները չեն տարբերակում անշարժ գույքի գնահատումը ընկերության կամ բիզնեսի արժեքի գնահատումից, և հաճախ այդ երկու ծառայությունները նույնացվում են: Ոչ գնային խոչընդոտներից կարելի է նշել նաև հայաստանյան շուկայի փոքր ծավալները, նշված մասնագիտական ծառայությունն առաջարկող կազմակերպությունների նկատմամբ գործարարների վստահության ցածր աստիճանը, ինչպես նաև կապիտալի շուկայի զարգացման ցածր մակարդակը: Վերջինս հնարավորություն չի տալիս ձևավորելու հրապարակային գործարքների շտեմարան, որն էլ թույլ կտար ավելի որակյալ և ճշգրիտ մոտեցումներ կիրառել ընկերության արժեքի գնահատման համար: Իսկ հայաստանյան մասնագիտացված կազմակերպությունները դեռ չունեն այն փորձը, որի հիման վրա հնարավորություն կունենան ձևավորելու ոչ հրապարակային և ներքին օգտագործման համար կիրառվող տվյալների շտեմարան:

Այսօր մասնագիտական ծառայություններ մատուցող կազմակերպություններն իրենց բարձրորակ ծառայություններով, արդյունավետ և անաչառ գործունեությամբ պետք է հաղթահարեն վերոնշյալ խոչընդոտները և բարձր վստահություն ձեռքբերեն գործարար հանրության կողմից, որպեսզի հնարավոր լինի Հայաստանում զարգացնել բիզնեսի կամ ընկերության արժեքի գնահատման մասնագիտական ծառայությունների շուկան:

Նշենք, որ Avenue Consulting Group-ը Հայաստանում գործող խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերություն է, որը մասնագիտացած է ռազմավարական և օպերացիոն կառավարման, իրավաբանական և հարկային խորհրդատվական ծառայությունների ոլորտում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին
Երեկ` հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։ Տավուշցի լրագրող Ոսկան...
Աղբյուր` Panorama.am
10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am
10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Վթարից հետո մեքենան այրվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 10-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունը, չմոռանալով, որ Փաշինյանի «համբերության բաժակը լցվելու»...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
08:50
Խոշոր հրդեհ Նոյեմբերյանում
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 11-ին, ժամը 01:52-ին ահազանգ է ստացվել, որ Կամոյի փողոցում...
Աղբյուր` Panorama.am
08:42
Հայաստանի մի քանի ճանապարհներին մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}