ԵԱՀԿ. Ադրբեջանում տեղի ունեցածը եղել է միայն Զիմբաբվեում (Տեսանյութ)
Ադրբեջանում նախագահական ընտրությունների ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Տանա դե Զուլուետան «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում հայտարարել է, թե Ադրբեջանում տեղի ունեցածին ականատես է եղել միայն Զիմբաբվեում, գրում է «Haqqin.az»-ը:
«Մեր մամուլի ասուլիսի ժամանակ ցանկանում էինք պատասխանել լրագրողների հարցերին: Սակայն, ցավոք, այն տապալվեց: Լրագրողները խոչընդոտում էին մեր ելույթները ծափահարություններով և բարձր սուլոցներով: Ես երբևէ նման բանի ականատես չէի եղել: Հիշում եմ, որ մեր մամուլի ասուլիսը այդպես տապալել են միայն Զիմբաբվեում»,- նշել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ղեկավարը:
Աղբյուրը հիշեցնում է, որ Բաքվում ԵԱՀԿ դիտորդական առաքելության մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի նախագահական ընտրությունների մասին զեկույցի ներկայացման պահին իշխանամետ լրագրողները սկանդալ են կազմակերպել` հարձակվելով և անպատվելով ԵԱՀԿ ներկայացուցիչներին և արևմտյան դիվանագետներին:
Միայն ԵԱՀԿ պահպանության ծառայության աշխատակիցների միջամտությամբ է հնարավոր եղել կանգնեցնել դիվանագետների վրա բռունցքներով հարձակվող լրագրողներին:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունն ու ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել են, որ Ադրբեջանում նախագահական ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին և ուղեկցվել են հիմնարար իրավունքների և ազատությունների սահմանափակումներով:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին