Բրիտանացի 10 արտադրողից 8-ը դեմ է ԵՄ-ի կազմից Միացյալ թագավորության դուրս գալու գաղափարին
Բրիտանացի 10 արտադրողից 8-ը դեմ կքվեարկեին Եվրամիության կազմից երկրից դուրս գալուն, եթե այդ հարցով հանրաքվեն տեղի ունենար հիմա: Այս մասին հաղորդում է «ՌԲԿ» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով հարցումը, որն անցկացրել է «EEF»-ը՝ արտադրողների բրիտանական խոշորագույն ասոցիացիան:
Հարցման մասնակիցների 3/5-ը կնախընտրեր բարեփոխել ԵՄ-ն որպես մեկ ամբողջություն, այլ ոչ թե պահանջել հատուկ պայմաններ բրիտանական ձեռնարկությունների համար:
«EEF»-ի գործադիր տնօրեն Թերի Սքուոլերի խոքերով`հարցման արդյունքները վկայում են այն մասին, որ բրիտանացի արտադրողների ճնշող մեծամասնությունը ցանկանում են մնալ «բարեփոխված ԵՄ-ի կազմում»:
«Մեծ Բրիտանիան չպետք է վտանգի իր եվրոպական հեռանկարը: Խաղադրույքները շատ բարձր են: Միամտություն է կարծել, որ կարելի է ուղղակի այրել կամուրջները և շարունակել նախկին խաղը: Վտանգի տակ է միլիարդավոր ֆունտի առևտրային շրջանառությունը»,- նշել է Սքուոլերը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում