«Советский спорт». ռուսաստանցի երկրպագուներին Բաքվում լուսանկարում են և հարցաքննում հայերի հետ կապեր ունենալու մասին
Բաքվի Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում Ռուսաստանի հավաքականի երկրպագուներին սահմանն անցնելիս Հայաստանի և այդ երկրի քաղաքացիների հետ կապեր ունենալու մասին հարցեր են տալիս: Այդ մասին հայտնում է «Советский спорт» ռուսական պորտալը:
Պորտալի թղթակիցը ականատես է դարձել հետևյալ տեսարանին. երկրպագուներից մեկը` մոսկվայաբնակ Սեգեյ Ն., ով իր անձնագրի մեջ Հայաստան մուտք գործելու մասին նշումներ ուներ, բառացիորեն հարցաքննվել է ադրբեջանցի սահմանապահների կողմից:
«Ի՞նչ նպատակով եք այցելել Հայաստան», «Ինչո՞վ եք զբաղվում», «Ինչո՞վ էիք զբաղվում Հայաստան այցելելու ժամանակ», «Հայաստանում կապեր ունե՞ք». այսպիսին էր այն հարցերի ոչ ամբողջական ցուցակը, որոնց նա ստիպված է եղել պատասխանել:
Երկրպագուին առաջարկել են հենց այդտեղ էլ լուսանկարվել, սահամանային անցակետում, որից հետո նրան թույլատրել են հեռանալ, «Советский спорт»-ի թղթակցին նույնպես հարցրել են` այցելել է նա Հայաստան, թե ոչ:
Հիշեցնենք, որ 2011թ. մայիսին Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովը (ECRI) հրապարակել է զեկույց, որտեղ նշված է, որ Ադրբեջանը ներկայացնում է Հայաստանը միայն բացասական լույսի ներքո ինչպես պաշտոնական մակարդակով, այնպես էլ ԶԼՄ-ների միջոցով: Դա բերում է հայերի բացասական ընկալմանը, ինչը նրանց խոցելի է դարձնում խտրականության համատեքստում: «Հայկական ազգություն ունեցող անձանց ամեն օր խտրականություն է սպառնում: Ոմանք, ովքեր ծնվել են խառը հայ-ադրբեջանական ընտանիքներում, ստիպված են վերցնել իրենց ադրբեջանցի ծնողի ազգանունը պաշտոնական կառույցների հետ կապ հաստատելու դեպքում խնդիրներից խուսափելու համար», – գրված է զեկույցում:
Հարկ է նշել, որ Ադրբեջանում խտրականության են ենթարկվում ոչ միայն հայերը, այլ նաև այն մարդիկ, ովքեր ինչ-որ կերպ կապված են Հայաստանի կամ հայերի հետ: Այդպես Եվրախորհրդարանում ներկայացված Չներկայացված ազգերի կազմակերպության զեկույցում նշվում է, որ Ղարաբաղյան հակամարտության ծագումից հետո մեծաքանակ հայկական բնակչությունը լքել է Ադրբեջանը, և հայերի դեմ ատելությամբ լցված ճառերը սովորական երևույթ են դարձել հանրապետության ԶԼՄ-ների համար: Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանի ներսում գործող քաղաքացիական հասարակության խմբերը, որոնք փորձում են հաշտեցնել հայերին և ադրբեջանցիներին, ենթարկվում են բռնության և սպառնալիքների: Հայերին կամ այլ երկրների ակնհայտ հայկական ծագում ունեցող քաղաքացիներին, ում ազգանունը, օրինակ, վերջանում է «-յան» մասնիկով, չի թույլատրվում մուտք գործել Ադրբեջան:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա