Ֆիսկ. Թուրքերը Հայոց ցեղասպանության հարյուրամյակը կոծկելու համար կնշեն իրենց Գալիպոլիում տարած հաղթանակը
«The Independent» պարբերականը տպագրել է վերլուծաբան Ռոբերտ Ֆիսկի՝ «Եվս մեկ ապացույց, որ Թուրքիան ցեղասպանություն է իրականացրել» խորագրով հոդվածը:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը.
«Թուրքերը պատրաստվում են 1915թ Օսմանյան կայսրության կողմից հայերի հանդեպ իրականացված հոլոքոստի հարյուրամայակը կոծկել Գալիպոլիում իրենց հաղթանակով: Բայց ամեն ամիս ևս մեկ ապացույց է ի հայտ գալիս, որը դեռ թուրքերը հրաժարվում են ճանաչել՝ Հայոց ցեղասպանությունը, որը պատմական փաստ է:
Հիշեցի բրիտանացի ռազմական բժիշկ Ալեք Գլենի՝ իր որդուն ուղղված 1914-18թթ պատերազմի վերաբերյալ հուշերը, որը հրապարակվեց իր ընտանիքի կողմից և այն ապացուցում է հայերի տառապանքը: Գլենի հուշերում նաև նշվում է Կովկասի հայերի ճակատագրի մասին, թե ինչպես են թուրքերը 1918թ-ին փորձել տարածել իրենց թյուրքական իշխանությունը դեպի արևելք՝ մեկ ու կես միլիոն հայերի կոտորածից երեք տարի հետո: Երթով գնալով հյուսիս-արևմտյան Իրանից դեպի Բաքու, բժիշկ Գլենը գրում է, թե ինչպես են բրիտանա-հնդկական ուժերը օրական մի քանի հազար հայ փախստականների տարել այդ ճանապարհով»:
«Դա մի զարմանալի և ողբերգական տեսարան էր ... Ճանապարհն անցնելիս մարդիկ մահանում էին, կամ արդեն մեռած էին. նրանց կամ շներն էին կերել, կամ էլ բորենիները ... մենք որոշ երիտասարդների, ովքեր կարող էին վերականգնվել, դնում էինք ջորիների վրա և տանում նրանց հաջորդ գյուղ:
Բրիտանացի հայտնի բժիշկ Սալիբուր Քրեգը ինձ պատմեց, որ ճանապարհին հանդիպել է մի փախստականի, ով նախքան մահանալը, նրան տվել է ոսկիներով լի կաշվե գոտի և խնդրել է դրանք ծախսել փախստականներին օգնելու վրա»,-գրել է բժիշկ Գլենը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում