Համաշխարհային բանկ. ԱՄՆ-ում դեֆոլտին մնացել է մի քանի օր
Ձգձգվող բյուջետային ճգնաժամի պատճառով ԱՄՆ-ում դեֆոլտին մնացել է մի քանի օր: Այս մասին «BBC» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Յոնգ Քիմը:
«Եթե դեֆոլտի կանխման համար որևէ միջոցներ ձեռք չառնվեն, այն կարող է հանգեցնել բանկային տոկոսադրույքների բարձրացմանը, ֆոնդային և արժութային շուկաներում անկայունությանը և համաշխարհային տնտեսության աճի նվազմանը»,- նշել է Համաշխարհային բանկի նախագահը:
Հիշեցնենք, որ հանրապետականների և դեմոկրատների միջև հակասության պատճառով ԱՄՆ Կոնգրեսում դեռ չի ընդունվել ֆինանսական տարվա բյուջեն, որը սկսվում է հոկտեմբերի 1-ից: Սպիտակ տունն իր հերթին մերժել պետական պարտքի շեմը բարձրացնելու առաջարկությունը, որը սահմանված է 16,7 տրլն ԱՄՆ դոլար:
Եթե պետական պարտքի շեմը չբարձրացվի, ապա տեսականորեն ԱՄՆ-ին սպառնում է դեֆոլտ, ինչի մասին ԱՄՆ նախագահ Օբամային զգուշացրել են երկրի խոշոր ֆինանսիստներն ու բանկիրները:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում