«Երևանյան հեռանկարներ» փառատոնը հաղթահարեց ևս մեկ բարձունք. «Շանհայ» քառյակը ելույթ կունենա հայկական բեմում
««Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը շարունակում է հավատարիմ մնալ իր կոչմանը, նվիրումին` Հայաստան հրավիրել, մեր բեմերը հարստացել դասական երաժշտության աշխարհահռչակ աստղերով: Մենք հաղթահարեցիքն ևս մեկ բարձունք»,- ասուլիսում այս մասին ասաց «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը` ներկայացնելով վաղը կայանալիք համերգը:
Արամ Խաչատրյան համերգասրահում հոկտեմբերի 15-ին ելույթ է ունենալու աշխարհահռչակ «Շանհայ» քառյակը:
Ասուլիսին ներկա քառյակի առաջին ջութակ Վեյգանգ Լին նշեց, որ իրենք համերգի ընթացքում կատարելու է կոմպոզիտոր Ք.Պենդերեցկու այն ստեղծագործությունը, որի հիմքում հայկական մեղեդի է: «Մենք այդ ստեղծագործությունը կատարել ենք արդեն 50-60 անգամ»,- ասաց նա: Նրա եղբայրը` քառյակի ալտահար Հոնգանգ Լին ասաց, որ առաջին անգամ Հայաստանի մասին լսել է հորից, ով ասել է, որ «այդտեղ Խաչատրյանի տեղն է»:
Նախորդող հրապարակում՝
«Երևանյան հեռանկարներ»-ը հերթական երաժշտական տոնն է մատուցելու երաժշտասեր հայ հասարակությանը