Վրաստանի նախագահի հայտարարությունը նախևառաջ հասցեագրված էր վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին. Փորձագետ
«Սաակաշվիլիի հակահայկական տրամադրվածությունը վերջին շրջանում ավելի հաճախ է իրեն զգացնել տալիս»,- այս մասին «Panorama.am»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցը` մեկնաբանելով հոկտեմբերի 12-ին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարությունն այն մասին, թե «վրացի երիտասարդները չեն ապրելու հայկականացված արտաքին քաղաքականություն վարող Վրաստանում»:
«Վրաստանի նախագահը չի դադարում զարմացնել իր անհավասարակշիռ հայտարարություններով, իսկ հատկապես վերջին շրջանում Սաակաշվիլիի հակահայկական տրամադրվածությունը սկսել է ավելի վառ արտահայտվել, ինչի պատճառն, ըստ էության, անցյալ տարի աշնանը Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխությունն է, որի արդյունքում մեծապես տուժել է ինչպես Սաակաշվիլիի, այնպես էլ` նրա կուսակցության հեղինակությունը:
Բանն այն է, որ գալով իշխանության, վարչապետ Բիձինա Իվանիշվիլին որոշակիորեն փոփոխության ենթարկեց երկրի արտաքին քաղաքական ուղեգիծը, այն է` գործնական քայլերով փորձեց հարաբերությունները կարգավորել Ռուսաստանի հետ, և այդ ուղղությամբ իշխանությունների կողմից եղան մի շարք հայտարարություններ` կապված էներգետիկ բնագավառում Ադրբեջանին որպես այլընտրանք Ռուսաստանին դիտարկելու, Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթուղու կառուցման ոչ նպատակահարմարության հետ և այլն, որոնք կարող էին մեծապես վնասել վրաց-ադրբեջանական և վրաց-թուրքական հարաբերությունները:
Գործող իշխանությունների բոլոր քայլերին և հայտարարություններին անմիջապես հետևում էր նախագահ Սաակաշվիլիի բացասական արձագանքը և քննադատական մեկնաբանությունները: Վրաստանի նախագահի վերջին հայտարարությունը ևս այդ շարքից էր. չհամաձայնվելով Բ.Իվանիշվիլիի` ս.թ. հունվարին Երևանում հայտնած այն կարծիքին, թե` «Վրաստանն արտաքին քաղաքականություն կարող է իրականացնել Հայաստանի օրինակով», Վրաստանի նախագահը փորձել է վերջինիս հասկացնել, որ նման տարբերակը Վրաստանի համար անընդունելի է»,- նշեց փորձագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա