Ադրբեջանի Գյուղատնտեսության նախարարությունը խոստովանել է, որ հանրապետության բնակչությունը խիստ քաղցած է
Ադրբեջանի բնակչությունն ավելի քիչ սնունդ է օգտագործում քան Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված չափն է: Սպառման առավել ցածր մակարդակ ունի բարձր կալորիականություն պարունակող սնունդը: Ըստ «Salamnews» լրատվական գործակալության` այդ մասին հայտնել են Ադրբեջանի Գյուղատնտեսության նախարարությունից:
Հոդվածի հեղինակը նշում է, որ մեկ շնչի հաշվարկով մսի տարեկան սպառումը կազմում է 84 կգ, Ադրբեջանում, սակայն, այդ ցուցանիշը կազմում է 33 կգ: Կաթի և կաթնամթերքի սպառումը մեկ շնչի հաշվարկով պետք է տարեկան կազմի 360 կգ, սակայն Ադրբեջանի միջին բնակիչը սպառում է ընդամենը 248 կգ, ձկան և ձկնամթերքը պետք է կազմեն 20 կգ, Ադրբեջանում այդ ցուցանիշը կազմում է 6.8 կգ, հավկիթի օգտագործման քանակը սահմանված է տարեկան 280 հատ, Ադրբեջանում` միջինը 131 հավկիթ:
ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության զեկույցում նշվում է, որ Ադրբեջանում մեկ շնչի հաշվարկով սննդի սպառման մակարդակը ցածր է: «Ադրբեջանում բնակիչն ամեն օր միջին հաշվարկով ստանում է 2242 կգ կալորիա: Վրաստանում այդ ցուցանիշը 2249 է, Ուկրաինայում` 2727, Բելոռուսում` 3007, Ղազախստանում` 3095 կգ կալորիա», - գրված է զեկույցում:
Նշենք, որ Հայաստանում բնակչության մեկ շնչի հաշվարկով մսի սպառումը մեկուկես անգամ ավելի բարձր է քան Ադրբեջանում, այն կազմում է տարեկան 45,5 կգ: Ընդ որում` Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն`Հայաստանում բնակչությունն օրական միջինում 2933.4 կգ կալորիա է սպառում: Այդ ցուցանիշը 30,8%-ով ավելին է քան Ադրբեջանում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները