Մոսկվայի Բիրյուլևոյում աղմկահարույց սպանության հեղինակ ադրբեջանցին ձերբակալված է
Մոսկվայի Բիրյուլևո շրջանի բնակիչ Եգոր Շչերբակովի սպանության մեջ կասկածվող ադրբեջանցի Օրհան Զեյնալովը ձերբակալված է: «Ռիա Նովոստի» գործակալության տեղեկացմամբ, հանցագործին հայտնաբերել են մայրաքաղաքից շուրջ 120 կմ հեռու գտնվող Մերձմոսկվյան Կոլոմնա բնակավայրում:
ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությունից գործակալությանը հայտնել են, թե Զեյնալովին ներկայումս տեղափոխում են Մոսկվա:
Ավելի վաղ, կասկածյալի ինքնության մասին տեղեկատվություն էր հրապարակել «Life News» պարբերականը: Լրատվամիջոցի հաղորդմամբ, ադրբեջանցու հետքի վրա հաջողվել է դուրս գալ նրա հարևանների միջոցով, ովքեր տեսագրող սարքերի միջոցով ճանաչել էին իրենց համերկրացուն: Հայտի է նաև, որ Զեյնալովը շաուրմա է վաճառել Բիրլյուլևոյի շուկայում:
Սույն շրջանում անկարգությունները սկսվել էին հոկտեմբերի 13-ի երեկոյան շրջանի բնակիչների և նրանց միացած ազգայնականների ինքնաբուխ բողոքի ակցիայից հետո, որի ընթացքում ցուցարարները պահաջել էին անհապաղ բացահայտել տեղաբնակ Եգոր Շերբակովի սպանության հեղինակին: 25-ամյա երիտասարդը սպանվել էր հոկտեմբերի 10-ին: Ինչպես տեղեկացնում են լրատվամիջոցները, երիտասարդին դանակահարել են հենց ընկերուհու աչքի առջև, երբ փորձել էր պահել վերջինիս պատիվը:
Նախորդիվ՝
Մոսկովյան ոստիկանությունը պարզել է` Բիրյուլևոյի դեպքերի պատճառ հանդիսացած սպանության հեղինակը ադրբեջանցի է
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա