Բ.Սահակյան. Բելգիայի հետ փոխգործակցությունը օգտակար կլինի ինչպես Արցախի, այնպես էլ Բելգիայի գործարար շրջանակների համար
Արցախի Հանրապետության նխագահ Բակո Սահակյանն այսօր Բրյուսելում մասնակցել է Բելգիա-Հայաստան առևտրային պալատի կողմից կազմակերպված կլոր սեղանին և հանդիպել բելգիացի մի խումբ գործարարների հետ:
Ինչպես հաղորդում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ Արցախը շահագրգռված է Բելգիայի և նրա գործարար հատվածի հետ կապերի զարգացման ու ընդլայնման մեջ՝ Բելգիան դիտարկելով որպես քաղաքակիրթ աշխարհի ներկայացուցիչ և բարձր բիզնես կուլտուրա ունեցող երկիր: Նա ընդգծել է, որ Բելգիայի հետ փոխգործակցությունը օգտակար կլինի ինչպես Արցախի, այնպես էլ Բելգիայի գործարար շրջանակների համար` հաշվի առնելով Արցախում գործող լիբերալ հարկային դաշտը, էժան ևորակյալ աշխատուժի և հարուստ բնական պաշարների առկայությունը, բնակչության կարգապահ և օրինապաշտ լինելը:
Արցախի տնտեսական ներուժի և ներդրումային ծրագրերի մասին համապատասխան ներկայացումով հանդես է եկել փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում