
Հավակնորդների մրցաշարը` Խանտի Մանսիյսկում
Այն բանից հետո, երբ Բուլղարիայի շախմատային ֆեդերացիան հրաժարվեց հավակնորդների մրցաշարը Կոզլոդույ քաղաքում անցկացնելու իր առաջարկից, պարզ դարձավ, որ այդ իրադարձությունն ընթանալու է Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
2014 թվականի մարտին անցկացվելիք մրցաշարին կմասնակցեն Արոնյանը, Կրամնիկը, Թոփալովը, Մամեդյարովը, Անդրեյկինը, Կարյակինը: Յոթերորդ մասնակիցը կլինի Անանդ-Կարլսեն մրցախաղում պարտություն կրած շախմատիստը, իսկ ութերորդին կանվանի Ռուսաստանը` որպես կազմակերպիչ երկիր: