Թուրք պատգամավոր. «Դեռ ուսանող ժամանակ գիտեի Գյուլի հայկական ծագման մասին»
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախկին պատգամավոր, սկանդալային հայտարարություններով և հակահայկական կեցվածքով հայտնի Ջանան Արըթմանը հանդես է եկել հայտարարությամբ է: Թեման Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հայկական ծագումն է: Այս հարցը կրկին արդիական է դարձել այն բանից հետո, երբ «ԺՀԿ» առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն պատասխանելով Գյուլի ազգային պատկանելության թեման կուսակից Ջանան Արըթմանի կողմից շահարկվելու մասին գերմանական թեթրի հարցին, ասել է. «Ջանան Արըթմանը արդեն ԺՀԿ-ի պատգամավոր չէ»:
Թուրքական «Ինթերնեթ հաբեր» լրատվական կայքը հայտնում է, որ կուսակցության ներկայիս ղեկավարի նման պատասխանը խիստ զայրացրել է: Վերջինս նշել է, որ ինքը դեռ շարունակում է մնալ ԺՀԿ անգամ, հավատարիմ քեմալական: Նա իր հայտարարության մեջ նաև ընդգծել է, որ դեռ ուսնողական տարիներից է իմացել Գյուլի ծագման մասին և իր 24 տարվա քաղաքական գործունեության մեջ երբեք չի բարձրաձայնել դա:
«Երբ բժշկական համալսարանում ուսանող էի գիտեի, որ նյարդաբանության պրոֆեսոր Ահմեթ Սաթօղլուն նախագահ Գյուլի քեռին է, իսկ նրա մայրը, այսինքն՝ նախագահի տատիկը, հայ է: Սակայն անգամ 2007 թվականի ընտրությունների ժամանակ չեմ խոսել նախագահի ծագման մասին: Ինձ ճանաչողները, կուսակիցներս շատ լավ գիտեն, որ պաշտոնավարման տարիներիս մյուս ԺՀԿ-ականների նման էթնիկ խտրականություն, ռասիզմ չեմ դրսևորել»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա