Դատախազությունում պաշտոնանկությունների գործընթացը սառեցվել է
«Դատախազությունում պաշտոնանկությունների պրոցեսը փոքր-ինչ սառեցվել է: Անցած ուրբաթ տարածված հրաժարականների մասին լուրերը երեկ Գլխավոր դատախազությունում չեն հաստատել, անգամ հրաժարվել են ասել` դիմումներ գրվե՞լ են, թե ոչ: Ըստ ամենայնի, չեն ուզում տպավորություն ստեղծվի, թե Գևորգ Կոստանյանը կադրային ջարդ է անում: Մինչ այդ, դատախազական համակարգում Կոստանյանին մոտենալու ուղիներ են փնտրում նրա հարազատ-ընկերների միջոցով: Սակայն նրանք, ովքեր իրենց ամուր են զգում, ներսում ասում են` ճիշտ է անում, էդ կաշառակերների հարցը պետք է լուծել: Հայտնի չէ սակայն, թե ումով է Կոստանյանը փոխարինելու աշխատանքից ազատվածներին»,-գրել է «Հրապարակ»-ը: