ԲՀԿ-ական պատգամավորը վաճառքի է հանել Արմավիրի մարզում գտնվող իր հսկայական հողատարածքը
«ՀՀ ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը վաճառքի է հանել Արմավիրի մարզի Բաղրամյանի շրջանում գտնվող իր հսկայական հողատարածքը՝ 250 հեկտար»:
«Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում վերջինս հաստատել է այդ տեղեկությունը: Հարցին, թե ճի՞շտ է, որ այդ հողատարածքը գնել է այն հաշվարկով, որ հայ-թուրքական սահմանը բացվելուց հետո ավելի թանկ գնով կվաճառի, Արսենյանը բացասական պատասխան է տվել: Նա ասել է, թե Հայաստանը Թուրքիային, կապող կամուրջները երկուսն են՝ Մարգարայինը և Ախուրյանինը, որոնք հեռու են իր հողատարածքից:
«Սակայն կա նաև երրորդ կամուրջ, որը Սարդարապատի մայրուղին կապում է Իգդիր-Թուզլուջա մայրուղուն: Արսենյանի հսկայական հողատարածքը գտնվում է այդ ճանապարհից ոչ հեռու»,-մեկնաբանել է թերթը: