Իրաքում մզկիթի մոտ պայթյուն է եղել. կա 9 զոհ
Իրաքում մզկիթի մոտ պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել են 9 մարդ, վիրավորվել` 19-ը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում կատարեկով «Ֆրանս Պրես» գործակալությանը:
Ըստ աղբյուրի` տեղի ոստիկանությունը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել Իրաքի հյուսիսում գտնվող Կիրկուկ քաղաքում, երբ մուսուլմանները աղոթքից հետո դուրս են եկել մզկիթից:
Այսօր սկսվել է մուսուլմանների գլխավոր իսլամական տոնը` Զոհաբերության տոնը (Կուրբան-Բայրամ), որ այս տարի նշվում է հոկտեմբերի 15-17-ը:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով