Լիանա Թորոսյան. Սիբիրախտով նոր հիվանդներ չեն հայտնաբերվել
Սիբիրախտով հոսպիտալացված հիվանդներ չունենք: Panorama.am-ին ասաց Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը:
«Առողջական վիճակը թույլ է տալիս, որ բոլոր հիվանդները բուժումը շարունակ են տնային պայմաններում, ծանր հիվանդներ չկան»,-ասաց ԱՆ ներկայացուցիչը:
Նրա խոսքով, բակային համայցերը կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ հիվանդությունը հնարավոր է գտնվի գաղտնի շրջանում, դրանց արդյունքում նոր հիվանդներ չեն հայտնաբերվել, վերջին հիվանդին հայտնաբերել են հոկտեմբերի 11-ին, նրա բուժումը կկազմակերպվի տանը:
«Հիվանդները Լոռու մարզի Հարթագյուղ համայնքից են ու Գյումրի քաղաքից»,-ասաց Թորոսյանը, ավելացնելով, որ 12 հիվանդ հայտնաբերվել է Հարթագյուղում, չորս հիվանդ` Գյումրիում: Հիվանդների թվում երեխաներ չկան:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ հիվանդության պատճառը հիվանդ կովերի մսի օգտագործումն է եղել:
ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից հայտնեցին, որ ծառայության Լոռու մարզային կենտրոնի մասնագետների կողմից իրականացված ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է, Հարթագյուղում սեպտեմբերի 23-ին և 24-ին 4 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների հարկադիր մորթ է իրականացվել՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կենդանիների սպանդին ներկայացվող պահանջների խախտմամբ:
Միաժամանակ պարզվել է, որ մսեղիքի որոշ չափաբաժին տեղափոխվել է Գյումրի:
Իրականացված հետազոտությունների արդյունքում Գյումրիում հայտնաբերվել է չորս կասկածելի հիվանդ, որոնք հոսպիտալացվել են, կազմակերպվել են լաբորատոր հետազոտություններ (ընթացքում են) և բուժում:
Նախորդող հրապարակումներ`
Լոռիում արձանագրվել են սիբիրյան խոցի դեպքեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան