Մեքսիկայում խոլերայով հիվանդների թիվը հասել է 159-ի
Մեքսիկայում խոլերայով հիվանդների թիվը հասել է 159-ի: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը` հղում անելով երկրի իշխանություններին:
Հիվանդացության դեպքեր են գրանցվել երկրի 5 նահանգներում, սակայն հիվանդների մեծ մասը, այն է 145 դեպք արձանագրվել է կենտրոնական Իդալգո նահանգում:
Երկրի առողջապահության նախարարի խոսքով՝ վերցվել է խոլերայի մոտ 20 հազար փորձանմուշ, որից միայն 159-ն է եղել դրական:
Իշխանություններն արդեն միջոցներ են ձեռնարկում: Մասնավորապես՝ ձևավորվել են հատուկ բժշկական բրիգադներ, որոնք այցելել են 20 հազար տուն:
Հիվանդության տարածման իրական պատճառը հայտնի չէ: Մասնագետները չեն բացառում, որ հիվանդությունը տարածվում է աղտոտված ջրի միջոցով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա