ՄԱԿ. Համաշխարհային տնտեսությունը դեռ «ուշքի չի եկել» 2008թ-ի ճգնաժամից
Համաշխարհային տնտեսությունը շարունակում է լրջագույն դժվարություններ ունենալ 2008թ-ի ֆինանսական ճգնաժամից հինգ տարի անց էլ: Այս մասին ասված է ՄԱԿ-ի առևտրի և զարգացման կոնֆերանսի մասնակիցների զեկույցում, որում նաև նշված է, որ համաշխարհային տնտեսություն մինչ այժմ չի կարողանում վերադառնալ կայուն և հստակ զարգացմանը:
«ՌԲԿ» գործակալության հաղորդմամբ, զեկույցի հեղինակները մատնանշել են, որ զարգացող երկրները չեն կարողանա վերադառնալ տնտեսական զարգացման իրենց նախաճգնաժամային ռազմավարությանը, քանի որ փոխվել է հետաքրքրությունը արտահանվող ապրանքների նկատմամբ, ինչպես նաև ֆինանսավորումը: Իսկ բացի այդ, շատ երկրներ չեն շտապում իրականացնել բանկային բարեփոխումներ չնայած այն հանգամանքին, որ ֆինանսական հատվածում իրավիճակը շարունակում է մնալ գերլարված:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում