Բակո Սահակյանը, Հովիկ Աբրահամյանը և Արամ Առաջինը այցելել են Բրյուսել քաղաքի հայկական եկեղեցի
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Հայ Առաքելական Եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ միասին հոկտեմբերի 14-ին այցելել է Բրյուսել քաղաքի հայկական եկեղեցի: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահ Սահակյանը կարևորել է հայ եկեղեցու դերակատարությունը Սփյուռքում ազգային ինքնության պահպանման և պատմական հայրենիքի հետ կապերի ամրապնդման տեսանկյունից:
Այնուհետև երկրի ղեկավարը ծաղկեպսակ է դրել խաչքար-հուշարձանին: