Ս. Անանիայի մասունքակիր աջը այսօր լինելու է Երևանի Ս. Զորավոր եկեղեցում
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Անանիայի հիշատակության օրը: Նա Հիսուսի 72 աշակերտներից էր և Ավետարանում հիշակվում է Պողոս առաքյալին աղոթքով բժշկելիս: Ըստ Աստվածաշնչի, երբ վերջինս երեք օր կուրացել էր, հենց Ս. Անանիան է նրան բժշկում, որից հետո քրիստոնյաներին հալածող Սողոսը վերափոխվում է: Նա Ս. Անանիայի կողմից մկրտության ժամանակ ստանում է Պողոս անունը և նախանձախնդրությամբ ու սիրով անդամագրվում քրիստոնյաների բանակին:
Ս. Անանիայի գերեզմանը գտնվում է Երևանի Ս. Զորավոր եկեղեցու բակում գտնվող մատուռում: Այն հայտնի ուխտատեղի է ոչ միայն քրիստոնյաների շրջանում. այստեղ հաճախ են ուխտի գալիս բժշկության կարիք ունեցողները` անկախ կրոնական պատկանելությունից: Ավանդույթն ասում է, որ բժշկության հրաշքներով հատնի լինելու շնորհիվ սրբի դամբարանի մոտ կառուցված եկեղեցին կոչվել է Ս. Զորավոր:
Արարատյան թեմի մամլո դիվանից հայտնում են, որ սրբի հիշատակության առթիվ այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ս. Զորավոր եկեղեցի է բերվելու Ս. Անանիայի աջը, որն իր օրհնաբաշխ ներկայությամբ եկեղեցում կլինի մինչև երեկոյան ժամերգության ավարտը` 18:00-ն:
Ժամը 10:30 –ին Ս. Զորավոր եկեղեցում կմատուցվի Սուրբ և անմահ Պատարագ: Հավատացյալները կարող են իրենց խոնարհումը բերել սրբի մասունքին և նրա բարեխոսությունը խնդրել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները