«Խոզերի շրջանում վարակիչ հիվանդություններ չենք արձանագրել»
«Հայաստանում ունենք պրակտիկա՝ այս կամ այն գյուղացին այս կամ այն կենդանու անկումը կապում է պետության հետ: Պետությունն անասնաբուժության բնագավառում իրականացնում է որոշակի միջոցառումներ, պատվաստումներ է կատարում ոչ բոլոր հիվանդությունների դեմ, որովհետև պետությունը նման պարտավորություն չունի: Պետությունն աջակցում է կանխել առավել վտանգավոր հիվանդությունների տարածումը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը՝ պատասխանելով վերջին ամիսներին խոզերի անկման դեպքերի մասին հարցին:
Ըստ նրա, խոզերի շրջանում վարակիչ հիվանդություններ չեն արձանագրել: «Մենք իրականացրել ենք լաբորատոր փորձաքննություն, անկումների պատճառները լինում են տարբեր՝ նախ և առաջ թունավորում, որը կապված է կերից, նաև պահվածք»,- ասաց Ա. Բախչագուլյանը: Նա նաև հավելեց, որ գյուղացիները թոյւր կարծիք ունեն, եթե կարծում են, որ ահազանգեն իրենց խոզի անկման մասին, պետությունը պետք է փոխհատուցի:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում