Արմեն Մարտիրոսյան. Հայկական երկու պետությունների անկախությունը ամենաբարձր արժեքն է
Հայկական երկու պետությունների անկախությունը ամենաբարձր արժեքն է և նվաճվել է հայ ժողովրդի մաքառման շնորհիվ: Անդրադառնալով Զորի Բալայանի` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակին, լրագրողների հետ հանդիման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Այն զարգացումները, որոնք վերջին ժամանակներս տեղի են ունենում բացաձակ չեն համապատասխանում այն ներդրումներին, որոնք հայ ժողովուրդը իրականացրել է այս տարիների ընթացքում: Մենք բոլորս, անկախ նրանից, թե ճակատի հենց մարտական գծում ենք կանգնած եղել, թե թիկունքում, անկախ մեր սոցիալական կարգավիճակից և կրթական ցենզից, պայքարել ենք, որպեսզի և Հայաստանը և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը անկախ լինեն: Այն ցուրտ ու մութ, և, միևնույն ժամանակ, հաղթական տարիները հենց այս անկախության համար էր: Ուստի և անխախության այն նսեմացնող գործընթացը, որը հիմա իրականացվում է ես խիստ անընդունելի եմ համարում»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը` հավելելով, անկախ իրենց համոզմունքներից գործող բոլոր քաղաքական ուժերը պետք է համախմբվեն և պահանջեն ներկայիս իշխանությունների հրաժականը:
Բանախոսը նշեց, որ նա կողջուներ Զորի Բալայանի նամակում հնչեցված շեշտադրումները, որպես այլընտրանքային կարծիք, եթե դա իրականում լիներ հենց Զորի Բալայանը ուղերձը:
Այս ամենի տակ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը, սակայն տեսնում է քաղաքական գործընթաց:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով