Թուրքիայում լրագրողների միության նախագահ Ահմեթ Աբաքայը բացահայտել է իր հայկական ծագման մասին
Թուրքիայում լրագրողների միության նախագահ Ահմեթ Աբաքայը գիրք է ընծայել, որում նշել է, որ 82 տարեկան հասակում մահացած իր մայրը` Հոշանան ունեցել է հայկական արմատներ: Այս մասին տեղեկացնում է «Hurriyet Daily News»-ը:
Վերջինս նշել է, որ իր մորը 1915թ իրադարձությունների ժամանակ թողել են Ալևների ընտանիքի դռան առջև: Ահմեթ Աբաքայը իր մոր պատմության մասին գրել է «Հոշանանի վերջին բառերը» գրքում: Աբաքայը նաև նշում է, որ իր մայրն այդ մասին պատմել է մահանալուց շաբաթներ առաջ:
«Իմ մայրը այս պատմությունը պատմել է 13 տարի առաջ և դրանից հետո քիչ ժամանակ անց մահացել: Ես դրա մասին կարողացել եմ գրել միայն 10 տարի հետո, քանի որ ես տատանվում էի: Ես հազիվ եմ կարողացել այն գրել, արցունքներն աչքերիս ես գրում էի այդ մասին: Ես չէի պատկերացնում, որ այն ինձ այդքան ցավ կպատճառի»,-նշել է Ահմեթ Աբաքայը «Hurriyet Daily News»-ի հետ զրույցում:
«82 տարվա գաղտնիք»` այս խորագիրն է կրում Աբաքայի և իր մոր հետ զրույցի մանրամասները:
«Իմ մայրը ինձ ստիպեց խոստանալ, որ ես նրա պատմությունը չեմ պատմի ոչ իմ կնոջը, ոչ աղջկաս կամ էլ նրա քույրիկներին, քանի դեռ նա ողջ է: Ես այս մասին խոսեցի այն ժամանակ, երբ նա մահացավ, պարզելու թե արդյո՞ք այլ գաղտնիքներ էլ կան, որ պետք է բացահայտել: Իմ քույրը ինձ խնդրեց չբացահայտել այդ մասին, քանի որ ես լրագրող եմ և կարող է տեղի ունենալ այն, ինչ տեղի ունեցավ Հրանտ Դինքի հետ: Իմ բարեկամներից շատերը չեն կարողանում իրենց ինքնությունն ընդունել»,- նշել է Աբաքայը, պարբերականի հետ զրույցում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում