Իրանցի մասնագետ. Ուսումնասիրությունների արդյունքում հնարավոր է հասկանալ, թե ինչ ուժգնությամբ երկրաշարժ կարել է սպասել

Հեղինակ` Մարի Թարյան

Ընդերքում տեղի ունեցող շարժումները շատ թույլ են: Հնարավոր է` հիմա նստած եք, գետինը շարժվում է, բայց դուք չեք զգում: Ընդերքում տեղի ունեցող գործընթացների արդյունքում երկրաշարժի ալիքները հավաքվում, կուտակվում են, և միանգամից գետինն ազատվում է դրանից, շունչը` փչում: Երկրաշարժերին այսպիսի բնորոշում է տալիս իրանցի մասնագետ Ալի Գոլսուրաթ Փահլավիանին:

Ֆիզմաթ գիտությունների թեկնածուն 2008 թվականից շինությունների սեյսմակայունության վերաբերյալ ուսումնասիրություններ է անում: Նա երկրաշարժերի և շենքերի սեյսմակայունության մասին դասախոսություններ է կարդացել Հայաստանում, ինչպես նաև Չինաստանում, Ամերիկայում: Ալի Գոլսուրաթ Փահլավիանին ուսումնասիրություններ է արել նաև ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում, որոնք տպագրվել են մի շարք պարբերականներում: Նա մոտ 18 գիրք է հրատարակել երկրաշարժերի, ինչպես նաև շենքերի սեյսմիկ խնդիրների վերաբերյալ:

Այժմ համագործակվում է ԳԱԱ հետ: Panorama.am-ը Ալի Գոլսուրաթ Փահլավիանիի հետ զրուցել է տարածաշրջանում երկրաշարժերի ակտիվացման, շենքերի սեյսմակայունության, Երևանի կենտրոնի խիտ կառուցապատման և այլ հարցերի շուրջ:

Տարածաշրջանը երկրաշարժի գոտում է

Տարածաշրջանում մի գիծ կա, որ երկրաշարժի գոտի են անվանում: Ճապոնիայից այդ գիծը գալիս է Հնդկաստան, Իրան, որը շարունակվում է դեպի Թուրքիա, Հայաստան, ասում է մասնագետը: Երկրները, որ գտնվում են այդ գոտում, ավելի ուժեղ երկրաշարժերի վտանգի առաջ են կանգնած: «Այս երկրներում կեսօրի ընթացքում քսանից ավելի երկրաշարժեր են լինում, մենք դրանք պարզապես չենք զգում: Մարդիկ զգում են միայն մի քանի տարին մեկ տեղի ունեցող ուժեղ երկրաշարժերը»,- նկարագրեց նա և շեշտեց, որ հարկավոր է երկրաշարժի դեմն առնել, այսինքն, միջոցառումներ իրականացնել, որ հետևանքները հնարավորինս մեղմ լինեն:
Հայաստանն ու Իրանը, քանի որ մոտ են իրար, գետնի տակ գտնվող ճեղքերով երկրաշարժի ալիքը տեղափոխվում է մեկից մյուսին:

Ալի Գոլսուրաթ Փահլավիանին երկրաշարժերի գործընթացն այսպես է բնութագրում. «Գետնի տակ իրար վրա հավաքվում են ալիքներ և 20-25 տարվա ընթացքում պլաստմասի նման միանգամից պայթում են: Դա էլաստիկ նյութի նման է, ձգվում է, քաշվում ու պայթում: Իսկ այդ պայթյունը 25-25 տարվա կուտակվածն է»:

1988-ին Հայաստանում ուժգին երկրաշարժ եղավ, սակայն, թե Հայաստանում Սպիտակի երկրաշարժի ուժգնությամբ ցնցում երբ կլինի, մասնագետը չի կարող հաստակ ասել. «Երբ կկրկնվի, միայն Աստված գիտե: Հարկավոր է պատրաստվել, ուշադիր լինել»:

«Կարող ենք ուսումնասիրություններ անել ու հասկանալ, թե ինչ ուժգնությամբ երկրաշարժի սպասել»

Մասնագետը հայտնեց, որ սարքեր ունեն, փորում են գետինը, մտցնում դրա տակ: «Ժեոֆոն» կոչվող սարքը ձայնով է աշխատում: Այն ձայնով չափումներ է անում, վերևից ձայներ են ուղարկում, իսկ սարքը հայտնում է` պայթյուն կարո՞ղ է լինել, թե` ոչ:

«Մեր ուղարկած ձայնը ռեֆլեքսորեն հետ է վերադառնում, այդ ձայնից մենք հասկանում ենք գետինն ինչ վիճակում է: Գետնի որակն էլ է շատ կարևոր, մենք մոտ 20 տեսակ մշակված տարածք ունենք, տարբեր որակներ են: Նախ դրանք պետք է ուսումնասիրենք, հասկանանք փափուկ է, չոր, նորմալ: Ամեն մի քաղաքի ընդերքը տարբեր է: 100 կմ վրա կարելի է վստահ ասել` ինչ կկատարվի մոտ ապագայում: Երբ ուժեղ երկրաշարժ պիտի լինի, շատ դժվար է եղանակի նման գուշակել, դա գետնի մի քանի հազար մետր տակն է: Այս տարիների ընթացքում, որ ուսումնասիրություններ ենք արել Հայաստանում, Իրանում, Ամերիկայում, Ճապոնիայում, հիմա կարող ենք վստահ ասել, որ կարող են հասկանալ, թե ինչ ուժգնությամբ երկրաշարժի սպասել: Բայց մեզ պետք է բոլորն օգնեն` թաղապետարանը, համալսարանը, ամենքը պետք է ձեռք ձեռքի տան, իրար օգնենք, որ կարողանանք իրականացնել այդ ուսումնասիրությունը, դա շատ բարդ գործընթաց է»,- ասաց նա:

Տարբեր երկրաշարժերի ժամանակ առաջացած ներքին փոքր ճաքերը շենքերի համար շատ վտանգավոր են

Ալի Գոլսուրաթ Փահլավիանիի բնորոշմամբ` երբ երկրաշարժ է լինում, բնականաբար, շենքերը վնասվում են: Որոշ շենքեր ճեղքեր են ունենում, քանդվում են, բայց որոշներն էլ արտաքինից կանգուն են կարծես, իսկ իրականում դրանց ներսում որոշակի հատվածներ շատ են վնասվում: Շատ թուլ վնասվածքներ են դրանք, թեթև ճաքեր, ու չնայած, որ շենքը արտաքինից զգալիորեն չի վնասվել, կանգուն է, այս փոքր ճաքերը շատ վտանգավոր են:

«Արտաքինից չեն զգացվում այդ ներքին վնասվածքները` ճիշտ այն մարդու նման, որ ներքին հիվանդություն է ունենում, իսկ տեսքը կարգին է: Այդ վնասվածքները պետք է հայտնաբերել, հատկապես երկաթներն ու արմատուրաները, միացման հատվածները, դրանք պարտադիր հարկավոր է վերանորոգել: Եթե, օրինակ, մի շենքում այդ վնասվածքները շատ լինեն, մարդիկ էլ դե օգտվում են շենքից, տեղյակ չեն, թե ներսում ինչ է կատարվում, իսկ այդ ընթացքում շինությունն ավելի խոցելի է դառնում»,- ասաց նաև և ընդգծեց, որ այդ ներքին վնասվածքները վերանորոգելով հնարավոր է երկարացնել շենքի կյանքը:

Եթե շենքերը ճիշտ կառուցեն, ապա պետք է չէ վախենալ որևէ երկրաշարժից

Շենքեր կառուցելիս պարտադիր պետք է որոշակի տարածք թողնել դրանց արանքում: Ալի Գոլսուրաթ Փահլավիանին կարծում է, որ Երևանի կենտրոնը շատ խիտ է կառուցապատած, արդեն գրեթե իրար կպած են կառուցել. «Պետք է տարածք թողնեն, որ երկրաշարժի ժամանակ շարժվելուց շենքերը չկպնեն իրար: Իսկ Երևանում շատ սխալ են կառուցապատել, Աստված չանի, մի բան լինի, շենքերը կկպնեն իրար: Ինժիներները, ցավոք, դա ի նկատի չեն ունենում: Լավ կադրեր են պատրաստում համլսարանները, բայց ցավոք որոշ բաներ հաշվի չեն առնում»:

Մասնագետը կարևորեց նաև այն, թե ինչպիսի շենքեր ենք կառուցում այսօր. «Դրանով էլ ենք երկրաշարժի դեմն ինչ-որ կերպ առնում: Կան շենքեր, որ զսպանակների վրա են կառուցված, այ նման շենքերը շատ սեյսմակայուն են: Կարևոր է շենքերի ճիշտ կառուցումը, եթե դա արվի, ապա պետք է չէ անհանգստանալ կամ վախենալ որևէ երկրաշարժից: Շենքի նախնական կառուցումը պետք է շատ ուշադիր արվի:

Նյութեր թեմայով`

Աշխեն Թովմասյան. Սպիտակի երկրաշարժի օրվանից ամեն հեռացող օրը մեզ հզոր երկրաշարժի է մոտեցնում (Տեսանյութ)

Գուրգեն Նամալյան. Երևանի դպրոցների ու մանկապարտեզների գերակշող մասը սեյսմակայունության առումով խոցելի է



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին
Երեկ` հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։ Տավուշցի լրագրող Ոսկան...
Աղբյուր` Panorama.am
10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am
10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Վթարից հետո մեքենան այրվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 10-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունը, չմոռանալով, որ Փաշինյանի «համբերության բաժակը լցվելու»...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
08:50
Խոշոր հրդեհ Նոյեմբերյանում
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 11-ին, ժամը 01:52-ին ահազանգ է ստացվել, որ Կամոյի փողոցում...
Աղբյուր` Panorama.am
08:42
Հայաստանի մի քանի ճանապարհներին մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}